Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյան . Սերժ Սարգսյանի հաջորդ խորհրդակցությունից հետո դատարանները կլինեն դռնփակ (Տեսանյութ)

Նոյեմբեր 13,2012 15:14

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը ՀԱԿ ակտիվիստների գործով դատավճիռը համարում է արդարադատության ծաղր: «Եթե հիշում եք, Սերժ Սարգսյանը վերջին շրջանում արդարադատության հետ կապված խորհրդակցություններ էր անում, տեսնում ենք այդ խորհրդակցության արդյունքը: Ամբաստանյալին վերջին խոսքի իրավունքից զրկում են: Գուցե հաջորդ խորհրդակցությունից հետո կզրկեն պաշտպան ունենալու իրավունքից, հաջորդ խորհրդակցությունից հետո էլ դատարաններն ընդհանրապես կլինեն դռնփակ կամ դատավճռի կարիք էլ չի լինի, կտանեն Սերժ Սարգսյանը դատավճիռները կստորագրի եւ դրանով բավական է»,- այսօր Վերաքննիչ քրեական դատանի մոտ ասաց պատգամավորը:

Ըստ նրա, ոլորտում փոփոխություններ չեն կարող լինել, քանի դեռ երկրում ապօրինի իշխանություններն են գործում. «Էական չէ , ինչ վճիռ կկայացնեն, էականն այն է, որ ցանկացած վճիռ լինելու է ապօրինի: Ու քանի դեռ Հայաստանում օրինական իշխանություն չի հաստատվել, ոչ մի բան չի լինելու»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930