Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ ակտիվիստները բողոքում են Վերաքննիչ դատարանի վճռից. «Հազար անգամ ամոթ» (Տեսանյութ, ֆոտոշարք)

Նոյեմբեր 13,2012 14:34

Ինչպես արդեն հաղորդել ենք՝ այսօր Վերաքննիչ քրեական դատարանը որոշեց ուժի մեջ թողնել Կենտրոն եւ Նորք- Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, որով ՀԱԿ 4 ակտիվիստներ դատապարտվել էին 2-6 տարվա ազատազրկման:

Դատավճռի հրապարակմանը ամբաստանյալներից ոչ ոք ներկա չէր, նրանք բոյկոտել էին: Նրանց պաշտպան Ստեփան Ոսկանյանը տեղյակ չէր, անազատության մեջ գտնվող Տիգրան Առաքելյանին Նուբարաշենի քրեակատարողական հիմնարկից չէի՞ն բերել, թե՞ նա էլ էր բոյկոտել:

Վճռի հենց հրապարակումից հետո դահլիճում ներկա ՀԱԿ ակտիվիստները սկսեցին գոռալ «ամոթ, գետինը մտնեք» ու սկսեցին ոտքերով խփել գետնին: «Պեպոյի դատավարությունն է, չենք զարմանում»,- գոռաց ակտիվիստներից մեկը: Մեկ ուրիշն էլ հավելեց.«Թալանչիների դատարանն է, որտեղ պաշտպանում են միայն Հայաստանը թալանողներին: Հազար անգամ ամոթ ձեզ, գետինը մտնեք»:

Դատարանի ներսում բողոքողներին միացան դրսում հավաքված ակտիվիստները եւ բողոքի ակցիան շարունակվեց դրսում: Ակտիվիստներն ու ՀԱԿ համախոհները միջնամատերը դատարանին պարզած՝ «Սերժիկի տղաներ, ծախու դատավոր» էին գոռում:

Պաշտպան Ստեփան Ոսկանյանն ասաց, որ բողոքարկելու են վճիռը Եվրոպական դատարանում. «Պատվիրված դատավարություն էր: Այս ամբողջ գործի հանգամանքների սխալը գալիս է նախաքննության ժամանակ կեղծ վկայություններից, վարկածներից: Այս ամեն ինչը շեղվել է հենց նախաքննության սկզբից»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930