Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրատեսիլյան վերջին նորություններն ու դրանց հետևող երիտասարդները

Նոյեմբեր 13,2012 14:36

«Եվրատեսիլ 2013» երգի մրցույթի մասնակիցների ելույթների կարգը, կորոշվի ոչ թե վիճակահանության միջոցով, այլ շոուի պրոդյուսերների կողմից, հայտնում է Ռիա Նովոստին:

Որոշումը կայացվել է Եվրատեսիլի խորհրդակցական խմբի կողմից և ստացել Եվրոպական հեռարձակողների միության աջակցությունը:

«Մենք կարծում ենք, որ դա կօգնի շոուն ավելի տպավորիչ դարձնել և ընդգծել յուրաքանչյուր երգի, յուրաքանչյուր համարի յուրահատկությունը: Եթե մենք ինքներս կառուցենք շոուն, ապա կարող ենք այն ավելի տրամաբանական դարձնել և հանդիսատեսին պահել լարվածության մեջ սկզբից մինչև վերջ»,- ասել է մրցույթի ներկայացուցիչն ու հավելել, որ 2013-ին նոր կանոնները փորձ կլինեն Եվրոպական հեռարձակողների միության համար, իսկ Մալմում մրցույթից հետո կընդունվի վերջնական որոշում:

«Առավոտ երիտասարդականը» փորձեց պարզել՝ որքանո՞վ են երիտասարդները հետևում եվրատեսիլյան նորություններին և որքանով է հետաքրքրում նրանց այս մրցույթը:

23-ամյա Գևորգն ընդհանրապես չի հետաքրքրվում «Եվրատեսիլով», ասում է. «Ինձ թվում է ես այն քիչ մարդկանցից եմ, ով չի դիտում Եվրատեսիլը, չի հետաքրքրվում նորություններով»:

19-ամյա Սոնայի համար չկա ավելի անարդար մրցույթ, քան հենց Եվրատեսիլն է. «Թեև գիտեմ, որ միշտ անարդարությունն է հաղթում, բայց այնուամենայնիվ եթե դա հաշվի չառնենք, հետաքրքիր մրցույթ է, նայում եմ ուղղակի նայելու համար»:

«Եվրատեսիլն իմ ամենասիրելի երգի մրցույթն է, միշտ հետևում եմ նորություններին, նույնիսկ ֆեյսբուքով ընկերանում եմ մասնակիցների հետ, բացի այդ ինչպես կարող ես չհետաքրքրվել, երբ քո երկրի ներկայացուցիչն էլ է մասնակցում ու ներկայացնում մի ամբողջ պետություն, զարմանում եմ, որ մրցույթի օրը մարդիկ պառկում քնում են ու հետո չեն էլ հարցնում՝ ի՞նչ եղավ», – ասում է 18-ամյա Ռոզան:

21-ամյա Նարեկն էլ միայն մեր մասնակցի ելույթն է նայում, ասում է. «Ինձ ավելի շատ հետաքրքրում է մեր մասնակցի ելույթը, քան հենց մրցույթը»:

25-ամյա Վարդուհին էլ հետևում է նորություններին՝ տեղեկացված լինելու համար,  «Բայց որ ասեմ՝ անհամբերությամբ սպասում եմ մրցույթին ու սկզբից մինչև վերջ հետևում, սուտ կլինի, պատճառն այն է, որ մրցույթը քաղաքականացված է ու անարդարությունները շատ են», – ասում է նա:

Տիգրանուհի Թասլակյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930