Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Պահանջելու են քրեական պատասխանատվության ենթարկել դատավորին

Նոյեմբեր 13,2012 14:15

Արտակ Նազարյանի մահվան գործով դատավարության նոյեմբերի 13-ի նիստը չկայացավ: Դատական նիստին չէին ներկայացել տուժողի իրավահաջորդը, վերջինիս ներկայացուցիչները, ամբաստանյալների պաշտպանները: Պաշտպաններից Լեւոն Պողոսյանը հեռախոսով հայտնել էր, որ դատական նիստին չի կարող ներկայանալ, որ այն կարող է կայանալ առանց իր մասնակցության:

Ամբաստանալ Հարութիկ Կիրակոսյանը, Մխիթար Մխիթարյանը եւ Ադիբեկ Հովհաննիսյանը հայտարարեցին, որ դատը կարող է կայանալ առանց իրենց պաշտպանների մասնակցության, սակայն քրեական գործով գլխավոր ամբաստանյալ Հակոբ Մանուկյանն ասաց, որ առանց իր պաշտպանների դատական նիստը չի կարող կայանալ, որ պաշտպանների «խոսելու ժամանակն է»:

Դատավոր Սամվել Մարդանյանը պաշտպանների բացակայությունը համարեց անհարգելի եւ դատը հետաձգեց մինչեւ նոյեմբերի 14-ը:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, պաշտպան Մուշեղ Շուշանյանից տեղեկացանք, որ այսօր նախագահական նստավայրի առաջ տուժող կողմը եւ ամբաստանյալների հարազատները բողոքի ակցիա են անցկացնում ընդդեմ դատավոր Մարդանյանի: Ակցիային մասնակցելու են նաեւ «Բանակն իրականում» քաղաքացիական նախաձեռնության անդամներ, քաղաքացիական հասարակության այլ ներկայացուցիչներ:

«Վերջին նիստերին դատավոր Մարդանյանը արդարադատության դեմ անընդհատ հանցանքներ է գործում: Պահանջելու ենք, որպեսզի դադարեցվեն դատավորի նրա լիազորությունները եւ նրա դեմ քրեական գործ հարուցվի»,-մեզ հայտնեց պաշտպան Շուշանյանը;

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930