Լրահոս
Օրվա լրահոսը

Էդուարդ Շարմազանովը՝ Քոչարյանին. «ՀՀԿ-ն միշտ ֆորա տվող է եղել, ոչ թե վերցրել, ինչ-որ մեկի ֆորա տալու խնդիրը չունի»

Նոյեմբեր 13,2012 14:11

Քիչ առաջ ՀՀԿ խոսնակ եւ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, լրագրողների հետ ճեպազրույցում մեկնաբանելով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունը, հստակեցրեց, թե իր վերջին հայտարարության մեջ ում է նկատի ունեցել. «Իմ առաջին հայտարարությանը հետեւեցին տարբեր մեկնաբանություններ: Ես խնդրել եմ, որ որեւէ շահարկում չանեն եւ սլաքներն այլ ուղղությամբ չտանեն: Ես նկատի ունեցել եմ պլատոնական սիրախաղի մասնակիցներին, քաղաքական կուսակցությունների անդամներին, իսկ կարծեմ երկրորդ նախագահը քաղաքական կուսակցության անդամ չի»:

Լրագրողների դիտարկմանը, որ ձեր հայտարարությունը չի համապատասխանում ներկայիս բացատրությանը, քանի որ ովքեր բանակցում են, նրանք բաց տեքստով են դա անում, իսկ Դուք հայտարարել էիք փակ, ետնաբեմի բանակցությունների մասին՝ նա պատասխանեց, որ ինչ հայտարարել է, ասել է շատ հստակ: Նա վստահեցրեց, որ Քոչարյանին չի ակնարկել. «Ում ակնարկել եմ՝ շատ հստակ ասել եմ: Իսկ անուններ, ականջներ դուք կարող եք ինքներդ տեսնել: Մարդիկ կան, որ նայում ու տեսնում են, մարդիկ կան, որ նայում են ու չեն տեսնում, մարդիկ էլ կան, որ ոչ նայում են, ոչ էլ տեսնում են: Ես եւ նայում եմ, ե՛ւ տեսնում եմ: Ոչ մեկից չեմ վախենում: Քոչարյանը ոչ հրապարակային, ոչ էլ թաքուն սիրախաղերի չի մասնակցել»:

Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի հայտարարությանը՝ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգի մասին, որտեղ նշված էր, որ մեծամասնական ընտրակարգը դեռ այն ժամանակ է ուզեցել վերացնել, բայց չի արել նրա համար, որ իշխանությունը «ֆորա» ունենա, Էդուարդ Շարմազանովն ասաց. «ՀՀԿ-ն ֆորա տվել է, ոչ թե վերցրել է: ՀՀԿ-ն միշտ ֆորա տվողի կարգավիճակում է եղել, ինչ-որ մեկի ֆորա տալու խնդիրը չունի: Երկրորդ նախագահն ունի իր կարծիքը, մենք ունենք մեր կարծիքը: Ես հարգանքով եմ վերաբերում բոլոր քաղաքական գնահատականներին: ՀՀԿ-ն երբեք ֆորայի կարիք չի ունեցել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930