Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Լալա Մնացականյան. «Մեր ուսանող-դերասաններին դահլիճը հոտնկայս էր դիմավորում»

Նոյեմբեր 13,2012 13:15

«Ներկայացումը նվիրված էր բանակի կազմավորման 20-ամյակին, ուզում ենք մեր ներդրումը ունենալ, անել այնքան ինչքան կարող ենք: Եթե ունենանք լավ մշակույթ հնարավորություն կստեղծվի դուրս գալ եւ ներկայանալ ոչ հայ հանդիսատեսին, ուրիշ պետություններում, քանի որ ժողովրդին ճանաչում են իր իսկ մշակույթի միջոցով»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՀՀ արվեստի վաստակավոր արտիստուհի Լալա Մնացականյանը:

Այս տարի սեպտեմբեր ամսին Կարեն Չապեկի «Մայրը» ներկայացումը մասնակցել է Բրեստի «Բելայա Վեժա» թատերական փառատոնին եւ արժանացել «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին:

Արտիստուհու պնդմամբ հայրենասիրությունը դա այն չէ, որ գոռաս ու կուրծքդ ծեծես, պետք է հնարավոր ամեն ինչ անել, որպեսզի կայանա քո երկիրը: Եթե մենք մեր հողը չպաշտպանենք, ուրեմն մենք անցյալ չունենք եւ ապագան վտանգված է:

«Փառատոնը միջազգային էր, ներկայացուցիչներ կային Պարսկաստանից, Բելառուսիայից: Մրցում էինք լուրջ թատրոնների հետ, մեր ուսանող-դերասաններին դահլիճը հոտնկայս էր դիմավորում: Չտալ այդ մրցանակը պարզապես հնարավոր չէր, ժողովուրդը դուրս էր գալիս հիացած,իսկ մեր կողմից մեծ համարձակություն էր գնալ նման փառատոնի»:

Դերասանուհին կարծում է, որ բեմում դերասանը զինվոր է՝ կհաղթի հաղթանակած դուրս կգա: Ռիսկի գործոնը մեծ էր, սակայն խաղացել են հոյակապ:

Նոյեմբերի 17-ին՝ Ուսանողության միջազգային օրը, ԵԹԿՊՀ Ուսումնական թատրոնը մեկնարկում է նոր խաղաշրջանը Կարեն Չապեկի «Մայրը» ներկայացմամբ:

Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի ուսումնական թատրոնի տնօրեն Էրիկ Բարսեղյանը նշեց, որ հատուկ է ընտրվել այս ներկայացումը, քանզի այն հայրենասիրական բնույթ ունի.

«Մենք պլակատային հայրենասիրության կողմնակիցը չենք: Արվեստն ու մշակույթն են բոցավառում հայի մարտական ոգին: Երիտասարդների շրջանում պարտադիր են հայրենասիրական ներկայացումները, փառատոնին մասնակցելով մեր ուսանողները ոչ պակաս գեղեցիկ եւ ինքնատիպ ներկայացան: Յուրաքանչյուր ներկայացում արվում է հանդիսատեսի համար, մրցանակը խոսուն ապացույց է, պարզապես պետք է լռել»:

Ուսումնական թատրոնի տնօրենի համոզմամբ առաջին քայլերը կարծես թե ստացվել են: Նպատակ ունեն ակտիվացնել թատրոնը: Ընտրյալ լինելը առավելություն չէ այլ պարտականություն, իր գործունեւությամբ տնօրենը կապացուցի, որ ուսումնական թատրոնը արժանի է լինելու բոլոր մյուս թատրոնների կողքին:

Անժելա ՇԱՀՈՒՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930