Լրահոս
Օրվա լրահոսը

Աշխարհում 161 մլն կույր է, իսկ 284 մլն մարդ՝ տեսողության հետ կապված խնդիր ունի

Նոյեմբեր 13,2012 13:05

Այսօր կույրերի միջազգային օրն է. օր, որը նշվում է 1984 թվականից Առողջապահության համաշխարհային կազմակերպության առաջարկությամբ: Կույրերի եւ կուրության պատճառների մասին այսօր «Զարկերակ» ակումբում խոսեց Ավագյանի անվան բժշկակական կենտրոնի աչքի լազերային վիրաբուժական բաժանմունքի վարիչ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը: Ըստ մասնագետի՝ այսօր աշխարհում կա 161 մլն ամբողջությամբ կույր, եւ մոտ 284 մլն մարդ ովքեր տեսողության հետ կապված խնդիրներ ունեն, որոնցից 19 մլն-ն երեխաներ են:

«Հայաստանում հիմնվելով հայկական բարեգործական ամերիկյան կազմակերպության տվյալների վրա, նշվում է, որ բնակչության 0,7 տոկոսը տեսողական խնդիր ունի, 8,5 տոկոսը՝ կատարախտա, 1,3 տոկոսը՝ գլաուկոմա, եւ մոտ 7,5 տոկոսը՝ ակնահատակի հետ կապված խնդիր»,-նշեց Բեկիրսկա-Թամազյանը, որի փոխանցմամբ՝ աչքի հետ կապված որոշ խնդիրներ հնարավոր է շտկել, բայց լինում են նաեւ այնպիսի իրավիճակներ, որոնք անհնար է բուժել:

«Կա մի հիվանդություն, որը կոչվում է կերատոկոնուս, որը շատ է հանդիպում հայերի, հրեաների մոտ, այն կապում են հին մուտացիայի ենթարկված գենի հետ: Այս հիվանդությունը ունի չորս աստիճան եւ արդեն բուժվում է:

Հիվանդության պատճառով աչքի ամեն թարթելու հետ մեկտեղ բարակում է եղջերաթաղանթը: Կոլագենային թլիկները բարակում են, եւ հեռանում մեկը մյուսից, մանավանդ համակարգիչների, օդորակիչների շրջանում, որ քիչ ենք թարթում աչքը, չորացնելով թաղանթը, ինչ հետեանքով էլ հնարավոր է որ, առաջանա հիվանդությունը: Այն շատ է հանդիպում երեխաների մոտ, զարգացման շրջանում, աճի հետ մեկտեղ զարգանում է, հատկապես, եթե կա նախատրամադրվածություն: Հայաստանում այս հիվանդությունը 10 անգամ ավելի է հանդիպում, քան ամբողջ աշխարհում»,- տեղեկացրեց բժիշկը:

Պաշտպանիչ ակնոցներն ըստ մասնագետի, չեն բուժում աչքերը, դրանք կրում են միայն առողջ կարճատեսները, հեռատեսները, բայց եթե կա կերատոկոնուս հիվանդությունը, ակնոց կրելն անիմաստ է, այն օրինակ համակարգչի մոտ եղած ժամանակ պարզապես պաշտպանում է ճառագայթներից:

Նշվեց նաեւ, որ կերատոկոնուսի բուժումը, որը կատարվում է վիրահատության միջոցով, եւ որն աշխարհում 7-10 անգամ ավելի թանկ արժե, Հայաստանում մեկ աչքի համար հարկավոր է վճարել մոտ 150 000 դրամ:

Կուրության պատճառները շատ են եւ որպեսզի խուսափել դրանցից՝ Լուսինե Բեկիրսկա-Թամազյանը 40-անց անձանց խորհուրդ տվեց տարեկան մեկ անգամ չափել աչքի ճնշումը: Բժիշկը խորհուրդ չտվեց ոչ մի դեպքում դիմել ավանդական միջոցների, մեղր, կաթ, կամ այլ բաներ կաթեցնել աչքի մեջ, ինքնաբուժությամբ զբաղվել:

Իսկ ինչ վերաբերվում է կոսմետիկ միջոցների տեսողության վրա վատ անդրադառնալուն, ապա ըստ մասնագետի, շպարն առանձնապես չի վնասում, եթե մեկը մյուսինը չօգտագործի եւ ալերգիկ խնդիրներ չառաջացնի:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930