Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Արթիկի նորընտիր քաղաքապետին ներկայացրեց ոչ թե գեներալ Գիզիրյանը, այլ նրա արթիկցի ընկեր Աբրահամյանը

Նոյեմբեր 13,2012 12:49

Այս պահին ընթանում է Արթիկի նորընտիր քաղաքապետ, ՀՀԿ-ական Արսեն Աբրահամյանի ու ավագանու 15 անդամների երդմնակալման արարողությունը: Չնայած այստեղ ընտրություններն անցան բավականին ինտրիգային. ոչ մեկը չէր սպասում, որ Արթիկի գործող քաղաքապետ ՀՀԿ-ական Խաչատուր Վարագյանը կպարտվի սոցապի պետ Արսեն Աբրահամյանին, արդուհանդերձ հաղթեց վերջինս:

Նշենք, որ հաղթած քաղաքապետը ևս ՀՀԿ-ական է, սակայն նրան սատարեց Արթիկից ընտրված ԲՀԿ-ական պատգամավոր Մուշեղ Պետոյանը, որը մեր շրջապատ ունի. ոչ միայն ԲՀԿ տեղի կառույցի պատասխանատուն է, այլ գողական աշխարհում հայտնի եղբայր ունի: Արսեն Աբրահամյանին սատարողների թվում էր նաև Խաչատուր Վարագյանի հակառակորդը` Արթիկի նախկին քաղաքապետ Հմայակ Աբրահամյանը, որը նույն գերդաստանից է, նորընտիր քաղաքապետի արյունակիցը:

Aravot.am –ը Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ինչո՞ւ Արթիկի քաղաքապետին ոչ թե Շիրակի գեներալ մարզպետ Աշոտ Գիզիրյանն է պաշտոնապես ներկայացնում , այլ` ինքը: Նշենք, որ գեներալն անչափ կապված է արթիկցիների հետ, նրա կարիերիան սկսվել է այստեղից, նրա երեխաները մեծացել են այս քաղաքում, նա Արթիկում դեռ բնակարան ունի: «Պարոն Գիզիրյանը խորհրդակցության է մայրաքաղաքում, իսկ ես իրավունք ունեմ ներկայացնելու նորընտիր քաղաքապետին, առավել ևս, որ իմ ոլորտն է, ես մարզպետարանի տարածքային վարչության պետն եմ և առավել ևս, որ ես բնակվում եմ Արթիկում, այստեղ աշխատել եմ երկար տարիներ, գործկոմի նախագահ եմ եղել: Նախկին քաղաքապետ Վարագյանին էլ ես եմ ներկայացրել», ասաց պարոն Աբրահամյանը:

Նշենք, որ ղարաբաղցի երկու ընկերները` Կարլեն Աբրահամյանն ու Աշոտ Գիզիրյանը մտերմացել են հենց Արթիկում`այստեղ աշխատելու տարիներին:

Մենք Կարլեն Աբրահամյանից նաև հետաքրքվեցինք, թե ինչպիսի՞ անձնավորություն է Արթիկի նորընտիր քաղաքապետը: «Ես ձեր այդ հարցին կարող եմ պատասխանել ոչ թե մոտ ապագայում, այլ որոշակի ժամանակ անցնելուց հետո: Դուք գիտեք, որ ես չեմ սիրում խոսել ենթադրություններով»,-նման ժլատ կարծիք հայտնեց մարզպետարանի պաշտոնյան:

Մեր այն հարցին ի պատասխան էլ , թե նորընտիր քաղաքապետը գոնե այդքան քաղաքավարություն ունեցե՞լ է իր ինագուրացիային հրավիրելու պաշտոնը լքող քաղաքապետին` Խաչատուր Վարագյանին, Կարլեն Աբրահամյանը իրավիճակը փրկեց` ասելով, թե իր տեղեկություններով, պարոն Վարագյանը վատառաջող է:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930