Լրահոս
Օրվա լրահոսը

Նկարիչ. «Ես խղճում եմ նախագահներին. նրանք երկու ամսում ծերանում են»

Նոյեմբեր 13,2012 12:32

Հատված նկարիչ Հարություն Զուլումյանի հարցազրույցից:

Հայաստանում խնդիրն այլ է. մարդիկ ոչ թե չեն ընկալում էքսպերիմենտալ արվեստը, այլ՝ մշակույթի հետ առնչվելու պահանջարկ չեն զգում։ Տեսե՛ք թանգարանների, պատկերասրահների, դասական համերգասրահների դատարկությունը։ Գուցե մեր ինտելեկտուալ մակարդա՞կն է իջել։

 

– Խնդիրը շատ շերտեր ունի, չենք կարող մեկ դեղատոմսով բացատրությունը սահմանել։ Առաջին հերթին՝ հաշվի առեք մարդկանց կենցաղը, բազում հոգսերը, որոնք չեն կարող չազդել ձեր բարձրացրած խնդրի վրա։ Բացի այդ, եթե մենք կարողանանք շատ հստակ պատասխանը տալ այս հարցերի, ապա     կգտնենք նաեւ երկիրը տրանսֆորմացնելու, կարգի բերելու մեթոդը։ Իրականում մեր երկիրը վերականգնելու համար, իմ հաշվարկով, ամենաշատը հինգ տարի է պետք։ Բարդություններն այնքան ակնհայտ են, եւ  մարդկանց միջեւ հետաքրքրություններն այնքան բաղաձայն են, որ ավելի շատ պայքարի խնդիր է։

Իսկ ինչո՞ւ եք խղճում նախագահներին։

– Հեռուստատեսությամբ միշտ իրենց նայում եմ, ու մեղքս շատ են գալիս։ Մարդկայնորեն եմ խղճում ու բոլոր նախագահներին Սերժ Սարզսյա՞նը լինի, Ելցի՞նը կլիներ, թե՞ Գորբաչովը։ Մարդը երեք ամսում այնպես է ծերանում, կարծես 20-30 տարի անցած լինի։ Ես միշտ մտածում եմ արդյոք այդ արտոնությունները, որ իրենք ստանում են, արժե՞ն իրենց կյանքը։ Իրենք սկսում են արագ ապրել։

Բայց ընդունված է համարել, որ նման մեծ ու պատասխանատու պաշտոնները նաեւ վայելքների տարածք են։

– Երեկ ասում էին մեկն  էսքան տրիլիոն փող ունի, բայց ես մտածում եմ՝ էդքան գումարները ո՞նց պիտի յուրացնի, կամ իր խնդիրը ո՞րն է։ Այսինքն՝ խիստ աղավաղում եմ տեսնում մարդկային մտածելաձեւի մեջ։ Աոավել եւս, ես գիտեմ, որ այդ մարդիկ ինչով որ տիրում են, նույնիսկ դրանց ռեալ արժեքները

չեն գիտակցում։ Օրինակ, նույնն է, թե կինոյի կամ երաժշտական արվեստին չտիրապետող մարդն ունենա շատ մեծ հնարավորություններով, մասշտաբային գործիք։ Միեւնույն է՝ նա չի կարողանալու ավելի լավ հասկանալ կամ լսել երաժշտությունը։

ԼՈՒՍԻՆԵ ՍՏԵՓԱՆՅԱՆ

«168 ժամ»  

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930