Նոյեմբերի 12-ին, ժամը 19.00-ի սահմաններում, Երևան-Իջևան ճանապարհի 72-րդ կմ-ին «BMW X-5» մակնիշի ավտոմեքենան Իջևանի ուղղությամբ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել այդ գոտուց դուրս կայանված «ԻԺ-2715» մակնիշի ավտոմեքենայի, ապա` չգործող կամրջի երկաթբետոնյա կոնստրուկցիային:
Բախումների հետևանքով «BMW X-5»-ի սրահում գտնվող 1985 թ. ծնված Խաչատուր Գրիգորյանը տեղում մահացել է, իսկ ևս երկու տղամարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:
Կատարվում է քննություն:
ՀՀ ոստիկանություն