Վերաքննիչ քրեական դատարանը՝ Արմեն Դանիելյանի նախագահությամբ, դատավորներ Մհեր Արմաղանյանի ու Լիլիթ Թադեւոսյանի մասնակցությամբ, այսօր ուժի մեջ թողեց Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) չորս երիտասարդ ակտիվիստների` Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Սարգիս Գեւորգյանի եւ Դավիթ Քիրամիջյանի գործով Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի կայացրած վճիռը:
Հուլիսի 20-ին Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գագիկ Պողոսյանի վճռով, Հայ Ազգային կոնգրեսի ակտիվիստ Տիգրան Առաքելյանը դատապարտվել էր 6 տարի ազատազրկման: Արտակ Կարապետյանը դատապարտվել էր 3 տարի ազատազրկման, Սարգիս Գևորգյանն ու Դավիթ Քիրամիջյանը` 2-ական տարվա ազատազրկման:
Ամբաստանյալ Տիգրան Առաքելյանին չէին բերել դատարանի դահլիճ:
Մանրամասները՝ ավելի ուշ