Լրահոս
Օրվա լրահոսը

Արման Մուսինյանին տարօրինակ է թվացել ՀԱԿ ակտիվիստ երիտասարդների համար ՀԱԿ-ի հանրահավաք հրավիրելու հարցը

Նոյեմբեր 13,2012 11:50

Նիստին հետեւած քաղաքացիները տպավորություն են ստացել, որ այսօրվա որոշմամբ Վերաքննիչ դատարանը ուժի մեջ կթողնի 1-ին ատյանի կայացրած վճիռը, որով երիտասարդ ակտիվիստները դատապարտվել են 2-6 տարվա ազատազրկման։ Ոմանք նույնիսկ չեն բացառել, որ այսօր դատարանը որոշում կկայացնի կալանավորել մինչ օրս ստորագրությամբ ազատության մեջ գտնվող Սարգիս Գեւորգյանին, Արտակ Կարապետյանին եւ Դավիթ Քիրամիջյանին։ Նշենք, որ Սարգիս Գեւորգյանը 20 տարեկան է (նա հասունացել է համաժողովրդական շարժման մեջ, որին ակտիվորեն մասնակցում է 2008 թվականից մինչ օրս), Դավիթ Քիրամիջյանը 21 տարեկան է (նա նույնպես Շարժման երեխաներից է), Արտակ Կարապետյանն ու Տիգրան Առաքելյանը 31 տարեկան են (Տիգրանը նույնպես Շարժման առաջամարտիկ երիտասարդներից է):

Երեկ մեր թղթակիցը Հայ ազգային կոնգրեսի խոսնակ Արման Մուսինյանից հետաքրքրվել է՝ հնարավո՞ր է Շարժման ակտիվիստ երիտասարդների պաշտպանության համար Կոնգրեսն առաջիկայում հանրահավաք հրավիրի։ Հարցը Մուսինյանին տարօրինակ է թվացել։ «Հանրահավա՞ք»,- զարմացել է նա եւ նշել. «Էս պահին կարող եմ ասել, որ մենք հավաքվելու ենք դատարանի մոտ, ձեր թերթի միջոցով էլ բոլորին կոչ եմ անում գալ այնտեղ»։

Մուսինյանը նաեւ պարզաբանել է, որ Կոնգրեսը երիտասարդների համար երբեւէ հանրահավաք չի հրավիրվել. «Մենք 150-ից ավելի քաղբանտարկյալ ենք ունեցել, բայց հատուկ քաղբանտարկյալների համար հանրահավաք չենք արել, դա եղել է քաղաքական պրոցես»:

«Հայկական ժամանակ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930