Լրահոս
Օրվա լրահոսը

Մարտի 1-ի զոհի հարազատ. «Մեր ցավը այսօր ոչ մեկ էլ չի հասկանում, նույնիսկ ՀԱԿ-ը»

Նոյեմբեր 13,2012 11:12

Հատված 2008 թվականի նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումների ժամանակ (Մարտի 1) զոհված Սամվել Հարությունյանի հոր՝ Ռոբերտ Հարությունյանի հարցազրույցից:

Ձեզ համար նշմարվո՞ւմ է նախագահի այն թեկնածուն, ում համար կգնայիք ընտրության եւ ձայն կտայիք նրան, եւ ո՞վ է այդ թեկնածուն։

 

– Այն մարդը, ով իմ ցավը կհասկանա, իմ ցավը կկիսի, ես իրեն էլ կընտրեմ, ոչ միայն ես, այլ ամբողջ ժողովուրդը, կարծում եմ, այդպես կանի։ Այսօր հատկապես գյուղացին աշխատում է, սոված նստում է, միայն վարկերով  տոկոսներն է փակում։

Իսկ ո՞վ է հիմա ձեր ցավը հասկանում։

– Մեր ցավը այսօր ոչ մեկ էլ չի հասկանում, ոչ մեկ, բացարձակ, նույնիսկ Հայ ազգային կոնգրեսը։

Ձեր որդին սպանվեց նախորդ նախագահական ընտրությունների հետընտրական զարգացումների ժամանակ, երբ մարդիկ պայքարում էին իրենց ազատության, իրենց քվեի համար։ Հիմա՝ հինգ տարի անց, հերթական նախագահական ընտրությունների շեմին, ի՞նչ եք զգում։

– Եթե այս մարդիկ անմեղ զոհվեցին ու վիրավորվեցին, եւ այսօր եթե պիտի գնան ինչ-որ մեկի հետ բանակցությունների, չգիտեմ՝ գնան ում հետ միանան, ով՝ որ ուժերի հետ, ուրեմն, անիմաստ մահացան։

Մեծ մարդուն զրկում են

տեսողությունից, ձեռքից, ոտքից, այդ մարդը ի՞նչ պիտի զգա, էդ երեխան պիտի մեծանար, աշխատեր, ստեղծեր, մեզ պահեր, հիմա մենք չգիտենք ինչ անենք, մենք էլ աշխատում ենք, որ իր երեխային պահենք, ո՞նց անենք բա, 60 տարեկան մարդիկ ենք արդեն ու ի՞նչ պիտի անենք, ո՞նց պիտի անենք,

մեզանով ո՞վ է հետաքրքրվում, ո՞վ է հետաքրքրվում, թե նրա երեխային պահում են, չեն պահում, այդ երեխան ուր է, ինչպես է։ Դա մի քիչ մարդկային չէ, հասկանո՞ւմ եք։ Եթե ընտրությունից ընտրություն մեզ պիտի հիշեն, ավելի լավ է՝ չհիշեն։

Իսկ այդ բանակցությունները, որ վարում են՝ Կոնգրեսը, ԲՀԿ-ն, իրենք մի հատ հարց տվե՞լ են ԲՀԿ առաջնորդին կամ ԲՀԿ-ականներին՝ եթե մենք, ասենք, միավորվենք, հաղթենք, Մարտի 1-ին զոհվածների հարցը ի՞նչ պիտի լինի, ո՞նց պիտի լինի, էդ մարդիկ պիտի պատասխանատվություն կրե՞ն, ովքեր հանցագործներ են եղել, թե՞ ոչ։ Եթե այդ հարցը իրենք դնում են, ես միաձայն կողմ կլինեմ, որ միավորվեն։

Պատասխանատվություն էլ որ ասում են, եւ ԲՀԿ-ականների եւ ՀԱԿ-ի պատասխանատվության մասին եմ ասում, որովհետեւ եթե այսօր իրենք գնում են, նստում, բանակցում են, ինչ-ինչ զիջումներ կարող է անեն իրենք, ես չգիտեմ՝ ինչ զիջումներ կանի մի կողմը, ինչ զիջումներ՝ մյուս կողմը, բայց Մարտի 1-ի դեպքերը պիտի բացահայտվեն, այս մարդիկ պիտի ինչ-որ հատուցում ստանան։

Իմ երեխայի գերեզմանն անգամ մինչեւ այսօր կիսատ է, ո՞վ է մտածում դրա համար, ոչ իշխանությունը, ոչ ընդդիմությունը։ Արդեն չխոսել չի կարելի, արդեն հերիք է,  արդեն չեմ կարողանում չասել, հասկանո՞ւմ եք։

Լուսինե ԲԱՐՍԵՂՅԱՆ

«Հայկական ժամանակ» 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930