Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանն այլևս չի համալրում իր հավաքածուն (տեսանյութ և ֆոտոշարք)

Նոյեմբեր 13,2012 10:51

ՀՀ նախկին վարչապետ, ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը տարբեր հոբբիներ ունի:

Երաժշտությունը նա համարում է իր երկրորդ մասնագիտությունը, թեև երաժշտական կրթություն չունի: Նա ժամանակին՝ ասպիրանտուրայում սովորելու ընթացքում, կիթառ էր նվագում Հ. Պարոնյանի անվան թատրոնի նվագախմբում և այդպիսով նաև գումար էր վաստակում: Բլյուզ է նվագում՝ գեղեցիկ կոմպոզիցիաներ ստեղծելով:

Մեզ հետ զրույցում նա պատմեց, որ հատկապես Հայաստանի վարչապետ եղած ժամանակ՝ 1993-1996թթ., ժամանակի սղության պատճառով՝ ստիպված թողել է երաժշտությունը: Վերջին տարիների ընթացքում նա կրկին սկսել էր զբաղվել երաժշտությամբ:


 

 

 

Նա ոչ միայն պարզապես կատարում է, այլև ստեղծագործում է: Ունի մեկ տասնյակից ավելի ստեղծագործություններ, որոնք ցանկանում է օրերից մի օր մեկ ալբոմով թողարկել: Անցյալ տարի Youtube-ում տեղադրվեցին նրա հոլովակներից երեքը, որոնցում  նա նվագում է իր ստեղծագործություններից երկուսը և կատարում Ջ. Գերշվինի «Porgy and Bess» աշխարհառչակ օպերայի «Summertime»-ը (տես՝ այստեղ) և «Midnight Blues»-ը:

 

Հրանտ Բագրատյանը չափազանց հետաքրքիր անձնավորություն է: Խոշոր տնտեսագետն ունի բազմաթիվ հետաքրքրություններ. նա ոչ միայն հետևում է աշխարհի տնտեսական զարգացումներին և առաջարկում բարեփոխումների իր մեխանիզմները, տնտեսագիտության ոլորտում իր նոր տեսությունները, այլև ուսումնասիրում է պատմությունը, այդ թվում՝ հայոց պատմությունը և հայ եկեղեցու պատմությունը: Սիրում է բիլյարդ և շախմատ խաղալ, լողալ: Հրանտ Բագրատյանը նաև հավաքածու ունի. երկար տարիներ նա ալկոհոլային խմիչքների փոքրիկ շշերի հավաքածու է կազմել:

 

168.amի հետ զրույցում նա ասաց, որ արդեն քանի տարի է՝ այլևս չի հավաքում: Ժամանակին ունեցել է փոքրիկ շշերով ավելի քան 5000 խմիչքների հսկայական հավաքածու. «Մոտ 40.000 դոլարի խմիչքներ կային հավաքածուիս մեջ, հիմա այլևս չեմ հավաքում, մեծ մասը տվեցի ընկերներիս, հետո տղաս չթողեց բաժանեմ: Պահպանության խնդիր կար, ալկոհոլը ցնդում էր, քանի որ զմռսված չէին շշերը: Հազվագյուտ խմիչքներ ունեի՝ շատ հազվագյուտ «Hennessy», և այլն: Մի անգամ նույնիսկ զայրացած՝ ջարդել էի այդ խմիչքներից մի քանիսը… Ժամանակին նաև դրամանիշեր էի հավաքում»: Այս պահին Հ. Բագրատյանն իր հավաքածուի մեջ ունի ընդամենը 300 շիշ:

 

Լուսանկարները՝ 168.am-ի և Մեդիամաքսի

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930