Լրահոս
Օրվա լրահոսը

Արդարադատության նախարարությունը խախտել է օրենքը՝ գործելով ի շահ «Նաիրիտ» գործարանի. ոտնահարվել է մարդու իրավունքը

Նոյեմբեր 13,2012 10:46

Նաիրիտ գործարանի նախկին աշխատակից Կարեն Իսրաելյանը դիմել է դատարան գործարանի կողմից տարիներ շարունակ իրեն չվճարված աշխատավարձի գումարը ստանալու համար։  Դատարանը կայացրել է բռնագանձնման վճիռ, որի հիման վրա Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը /ԴԱՀԿ/ կատարողական վարույթ է հարուցել։ Արդյունքում արգելանք է դրվել գործարանին պատկանող գույքի վրա, այնինչ ըստ օրենքի արգելանքը պետք է դրվեր դրամական միջոցների վրա, ինչը ԴԱՀԿ ապահովող ծառայության առաջնահերթ պարտավորությունն էր։  Հարկադիր կատարողների կողմից օրենքի հստակ պահանջի ակնհայտ խախտման հետևանքով էլ Կարեն Իսրաելյանին հասցվել է զգալի նյութական վնաս՝ առ այսօր նրան չի վճարվել 5 600 000  դրամ։
Կարեն Իսրաելյանը դիմել Մարդու իրավունքների պաշտպանին` խնդրելով նրա միջնորդությունը` պարտավորեցնել  ԴԱՀԿ ապահովող ծառայությանը կատարել օրենքով սահմանված իր պարտավորությունը:
Պաշտպանը գրություններ է ուղարկել  Արդարադատության նախարարություն՝ որպես ԴԱՀԿ ապահովող ծառայությունը վերահսկող մարմին, սակայն  Պաշտպանի միջնորդությանն ի պատասխան  Արդարադատության նախարարության կողմից այդպես էլ չի ապահովվել պարտապան ընկերության դրամական միջոցների վրա արգելանքի կիրառումը: Արդյունքում,  Պաշտպանը 
 Արդարադատության նախարարությունից պահանջել է վերացնել Կարեն Իսրաելյանի իրավունքի խախտումը և միաժամանակ պատասխանատվության ենթարկել խախտումը թույլ տված հարկադիր կատարողներին:

Պաշտպանի աշխատակազմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930