Լրահոս
Օրվա լրահոսը

Բանակցությունների օրակարգը ոչ մի կերպ չի առնչվում փետրվարյան ընտրություններին

Նոյեմբեր 13,2012 10:34

Աչքովս ընկավ՝ ինչ-որ մեկը մեղադրում էր լրագրողներին «չուզողության» մեջ։ Ասում էր՝ անընդհատ դժգոհում էիք, թե ընդդիմադիր ուժերը չեն համախմբվում, հիմա ինչո՞ւ եք չարախոսում՝ վա՞տ է, որ քաղաքական ուժերը բանակցում են, հանդիպում են։ Ոչ, իհարկե վատ չէ։ Անգամ լավ է, շատ լավ։ Մեր անմիաբան ու անհաշտ հասարակության պարագայում միաբանության ցանկացած փորձ ողջունելի է, իսկ ընդդիմության միանալու փորձերը՝ կրկնակի ողջունելի։ Բայց, որքան հիշում եմ, այս բանակցություններ կոչվածի շուրջ քննադատությունները բոլորովին այլ բանին են վերաբերում։ Նախ նրան, որ բանակցությունների օրակարգը ոչ մի կերպ չի առնչվում փետրվարյան ընտրություններին։ Այս օրերին 100 տոկոսանոց համամասնական ընտրակարգի եւ խորհրդարանական կառավարման անցնելու հարցի քննարկումը կարելի է համեմատել, ասենք՝ Հայաստանում ժողովրդավարություն հաստատելու կամ եվրաինտեգրացիայի թեմաներով անպտուղ սեմինարների հետ, որտեղ ՀԿ-ների մի խումբ ներկայացուցիչներ հավաքվում են՝ ասում-խոսում, գրանտներ ու հոնորարներ ստանում եւ գոհ ու բավարարված տուն գնում։

Մյուս կողմից՝ չի բացառվում, որ սրանք հենց Հանրապետական իշխանության սցենարով կազմակերպված բանակցություններ են՝ ուղղված ժամանակ շահելուն եւ ընդդիմության միանալու հեռանկարն իսպառ խորտակելուն, ինչի մասին գրում են որոշ վերլուծաբաններ։ Մեր կասկածներն անհի՞մն են՝ գուցե։ Բայց եւ առաջին, եւ երկրորդ տեսակետի հիմնավոր լինելը ցույց կտա ժամանակը։ Փետրվարին, ի վերջո, շատ ժամանակ չի մնացել։

«Հրապարակ»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930