Նոյեմբերի 12-ին Մոսկվայում տեղի ունեցան արտաքին քաղաքականության տեղեկատվական ապահովումը խորագրով քաղաքական խորհրդատվություններ Հայաստանի և Ռուսաստանի ԱԳՆ-երի միջև։
Պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ ԱԳ նախարարի խորհրդական, Մամուլի, տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետ Տիգրան Մկրտչյանը և Դ ԱԳՆ մամուլի և տեղեկատվության վարչության պետ ԱլեքսանդրԼուկաշիևչը:
Խորհրդատվություններին հանգամանալից քննարկում ծավալվեց տեղեկատվական բնագավառում երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների գործունեության շուրջ, կողմերը քննարկեցին երկու երկրների արտաքին գերատեսչություններիտեղեկատվական ստորաբաժանումների աշխատանքներին առնչվող հարցեր՝ մասնավորապես տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառման և սոցիալական ցանցերում տեղեկատվության տարածման փորձի վերաբերյալ:
Միջգերատեսչական խորհրդատվությունների մասնակիցները մտքեր փոխանակեցին Ռուսաստանի և Հայաստանի միջև տեղեկատվական համագործակցության առանցքային թեմաների շուրջ:
Կարդացեք նաև
Մոսկվայում հայ դիվանագետները այցելեցին նաև «Вести 24» հեռուստաընկերություն և «Ինտերֆաքս» լրատվական գործակալություն, որտեղ հանդիպումներ ունեցան լրատվամիջոցների ղեկավարության հետ։
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ