Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակի հոգևոր թեմի առաջնորդն ակնկալում է, որ Սամվել Բալասանյանը Գյումրին կազատի կեղծավորներից ու շողոքորթներից (Ձայնագրություն)

Նոյեմբեր 12,2012 20:57

Այսօր Գյումրու նորընտիր քաղաքապետի ու ավագանու անդամների երդմնակալման արարողության ժամանակ Սամվել Բալասանյանը, թվարկելով Գյումրու զարգացման իր ծրագրերն, ասաց. «Պետք չէ խոսել ուղղակի, ասել շեն քաղաք ունենք, շեն է մեր քաղաքը , շենացնելու ենք: Այո, պետք է թոթափենք այդ փոշիները, լինենք ազնիվ, արդար , խոսքի ազատություն բերենք ժողովրդին»: Պարզ է, որ պարոն Բալասանյանի այս խոսքերն ուղղված էին Գյումրու նախկին քաղաքապետին, որը հայտարարել էր, թե շեն օջախ է թողնում Բալասանյանին, այնպես որ կարող են գալ ու միանգամից վայելել:

Շիրակի հոգևոր թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, մեկնաբանելով Սամվել Բալասանյանի`քաղաքը փոշիներից թոթափելու միտքն, ասաց. «Սիրելիներ, նախորդ խոսողները արդեն ինձ խոսելու բան չթողեցին հիմնականում, և ես չէի ուզենա ավելորդ խոսքերով զարդարել արդեն եղած ելույթները, բայց մի բան ուզեցի ձեզ փոխանցել: Սամվելն ասաց`քաղաքի փոշուց պիտի ազատվել: Այո, քաղաքի փոշուց պետք է ազատվել, բայց ուրիշ փոշիներ էլ կան, որոնցից պետք է ազատվել: Քաղաքի փոշին հեշտ է թոթափել, բայց կան փոշիներ, որ շատ ավելի դժվար է, և ես կկամենայի, որ քաղաքապետը և ավագանին ձեռք ձեռքի տված այ էդ փոշին թոթափեին` կեղծավորության փոշին թոթափեին, շողոքորթության, մեծախոսության, ստախոսության փոշին թոթափեին , ամբարտավանության փոշին թոթափեին , լինեինք խոնարհ ծառայողներ»:

Շիրակի հոգևոր առաջնորդը նաև քննադատեց նրանց, ովքեր սխալ են հասկանում պաշտոնի իմաստն ու երբեմն նորանշանակ կամ նորընտիր պաշտոնյային ասում են ` բարով վայելես: Սրբազանի մեկնաբանմամբ, պաշտոն նշանակում է ծառայություն, պաշտել նշանակում է ծառայել:

Միքայել եպիսկոպոս Աջապահյանը հույս հայտնեց, որ նորընտիր քաղաքապետին կհաջողվի իր պաշտոնավարման 4 տարիների ընթացքում Գյումրիիում վաղուց կուտակված փոշին թոթափել, այն փոշին,  որի մեջ, ըստ նրա, թաթախվել են բոլոր գյումրեցիները:

Սրբազանի խոսքն ամբողջությամբ՝ լսեք այստեղ:

Srbazan

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930