Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանն ասել է, թե Ռուսաստանը Ղարաբաղում Հայաստանի կողմից օդանավակայան բացելու ծրագիրը համարում է, որ «հղի է տարածաշրջանում լուրջ լարվածություն սրելու հեռանկարով»: Հայտնում է «Ինտերֆաքս» լրատվական գործակալությունը:
«Մենք կարծում ենք, որ նման քայլը չի նպաստի վստահության վերականգնմանը և հղի է տարածաշրջանում լուրջ լարվածություն սրելու հեռանկարով, և այդ պատճառով, Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը խաղաղ ճանապարհով կարգավորելու գործընթացի համար հակաարդյունավետ կլինի», – «Ինտերֆաքս»-ին ասել է դեսպան Վլադիմիր Դորոխինը:
«Մենք ակնկալում ենք, որ հակամարտության կողմերը նոր վեճի լուծումը գտնելու համար կօգտագործեն դիվանագիտական ճանապարհը, չեն դիմի օդային հարձակման սպառնալիքներին և կխուսափեն այս հարցը քաղաքականացնելուց»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ