Ազգությամբ հայ վունդերկինդ դաշնակահար Տիգրան Համասյանը ժամանել է Անգլիա՝ Լոնդոնի ջազային փառատոնին մասնակցելու, գրում է «Գարդիան» թերթը՝ անդրադառնալով Տիգրան Համասյանի տված համերգին:
Բարտոկի պես նա իր հայրենիքի հնագույն ժողովրդական երաժշտությունը խառնում և դարձնում է բարդ մոդեռն կատարումներ: Լիստի պես նա գրում է դաշնամուրի ռոմանտիկ ստեղծագործություններ: Քեյթ Ջարեթի պես իմպրովիզացիաներ է անում գոսպելի մեղեդիներով ու ինքն էլ երգում է իր կատարումները:
Տիգրանը դաշնամուրի վրա կարող է նվագել ամեն ինչ, բայց նա սկզբունքորեն նվագում է այն, ինչը կարող է երգել: Տիգրանը կարողացել է գտնել իմպրովիզացիան թարմ և քնարական պահելու ձևը: Մյուս ջազ երաժիշտները ճիշտ կանեն, որ օրինակ վերցնեն նրանից: Գրում է «Գարդիանը»:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ