Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Սոս Գիմիշյան. Լեւոն Տեր-Պետրոսյանը հավակնություններ չունի

Նոյեմբեր 12,2012 19:35

«Մենք, ինչպես ՀԱԿ-ի մաս կազմող ցանկացած կուսակցություն, երազում ենք, որ երկրում փոփոխություններ լինեն: Անկախ մեր դիրքորոշումից մեր կուսակցությունը չի ցանկանում վնասել այդ գործընթացին»,- Aravot.am-ին այսօրվա ՀԱԿ-ԲՀԿ հանդիպման մասին ասաց ՀԱԿ-ին մաս կազմող «Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ» կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանը,- «Ինչպես Զուրաբյանն է ասել՝ չի մանրամասնում, որ չվնասի, ես էլ չեմ ուզում մանրամասնել, որ չվնասեմ: Բանակցությունները կամփոփվեն եւ, երբ կգա որոշումների ընդունելու պահը , ՀԱԿ-ը կհրապարակի իր որոշումը»:

Մեր հարցին հնարավո՞ր է սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի կանխատեսումն իրականանա, եւ Լեւոն Տեր Պետրոսյանը հավակնությունները մի կողմ դնի ու սատարի ԲՀԿ թեկնածուին, պարոն Գիմիշյանը պատասխանեց. Լեւոն Տեր Պետրոսյանը ամբիցիա ունի՞, ո՞վ է ասում, որ նա եղել է ամբիցիոզ: Նրան կարելի է այլ հարցերում քննադատել, բայց չեղած բաներում ինչո՞ւ եք քննադատում: Ինչ վերաբերում է ԲՀԿ-ի թեկնածուին, չեմ ուզում կրկնվել, մեր կուսակցությունն իր դիրքորոշումն արդեն ասել է: Կգա որոշում ընդունելու պահը կասենք: Ինձ համար մեկ հարց կա, արդյոք ԲՀԿ-ն ընդդիմադի՞ր է: Պետք է հասկանամ՝ ինչքանով է ԲՀԿ-ն ընդդիմադիր: Հակառակում վստահ չե՞ք , որ ԲՀԿ-ն ընդդիմադիր չէ, որտեղի՞ց է երեւում, որ քայլից, որ ԲՀԿ-ն ընդդիմադիր է: Եթե վստահություն լինի,որ ընդդիմադիր անկեղծ սրտով իր քաղաքական դիրքորոշումն է հայտնում, բոլոր քաղաքական ուժերի հետ էլ կարելի է համագործակցել, ցանկացած ընդդիմադիր թեկնածուին էլ կարելի է պաշտպանել, եթե դրանում կա վստահություն: Բայց եթե պարզվի, որ ընդդիմություն չէ՞: Լուրջ կասկածներ ունեմ, չունեմ ընդհանրապես հավատ, դրա համար էլ ունեմ կոնկրետ դիրքորոշում: Բայց չեմ ուզում խոչընդոտել, որ չասեն երկրում կարող է իրավիճակ փոխվել, իսկ Գիմիշյան Սոսը իր փոքրիկ կուսակցությամբ վնաս հասցրեց: Այդ հարցը ՀԱԿ-ում որոշվելու է կոնսենսուսով: Ցանկացած ընդդիմադիր թեկնածու, որը վայելում է ժողովրդի վստահությունը, պատրաստ ենք սատարել: Մենք հո անձի խնդիր չենք լուծում: ՀԱԿ-ի ազնիվ քաղաքական գործիչները անձի խնդիր չեն լուծում: Ինձ համար միեւնույնն է նախագահի անունն ինչ կլինի, ես ծառայում եմ գաղափարներին»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Լուսանկարը՝ «Ֆոտոլուրի»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930