Լրահոս
Օրվա լրահոսը

The Desert Sun. «Կալիֆորնիայի հայկական եկեղեցու փառատոնը»

Նոյեմբեր 12,2012 19:22

Կալիֆորնիայի Սուրբ Կարապետ եկեղեցում անցկացվել է թվով 6-րդ ամենամյա հայկական փառատոնը, որին ներկա էր մոտ 2700 մարդ: Գրում է «Դեզերթ սան» պարբերականը:

Եկեղեցու շրջակայքում անցկացվող երկօրյա փառատոնը եկեղեցուն հանգանակություն անելու և հայ համայնքի հետ հայկական մշակույթի տոն անելու հնարավորություն է, մի պահ խորովածներից կտրվելով՝ պարբերականին հաղորդել է փառատոնի համանախագահ Վ.Ջ. Մկրտչյանը:

Փառատոնին ներկայացվել են հայկական պարեր, ուտեստներ, ձեռքով պատրաստված ոսկերչական իրեր, հագուստներ և դրամապանակներ:

Բազմաթիվ կամավորներ կանգնած էին տաք-տաք կաթսաների առջև, որոնց մեջ փլավ, տոլմա, պանրով կարկանդակ և այլ հայկական կերակուրներ էին պատրաստված:

«Մենք մի քանի ամիս առաջ ենք սկսել պատրաստել այս ամենը», – ասել է կամավոր և «Եկեղեցու կանայք» կազմակերպության անդամ Քերոլոն Նիգոսյանը, – «Մի ամբողջ օր է պետք որևէ կերակուր համապատասխան քանակով պատրաստելու համար: Շատերը կարող են սառեցվել, բայց որոշ տեսակներ պետք է պատրաստվեն միջոցառումից առնվազն մեկ շաբաթ առաջ»:

 Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930