2013 թվականին Հայաստանում ստեղծվելու է շուրջ 10.000 նոր աշխատատեղ: Այդ հայտարարությունն այսօր խորհրդարանում արեց ՀՀ ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը: Վերջինս, սակայն, դժվարացավ հստակեցնել, թե հատկապես որ ոլորտներում են լինելու այդ աշխատատեղերը: 2013 թվականի պետական բյուջեի նախագծով, որն այսօր խորհրդարանում ներկայացրեց ֆինանսների նախարարը, եկամուտները նախատեսվում են 1 տրիլիոն 31 մլիլիարդ դրամ, ծախսերը՝ 1 տրիլիոն 151 միլիարդ դրամ, դեֆիցիտը՝ 119,8 միլիարդ դրամ:
ԲՀԿ խմբակցության պատգամավոր, նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը նկատեց, որ 2013-ի բյուջեն «ինքնահոսի թողնված» է: Պարոն Օսկանյանի այս կասկածամտությունը ավելանում է, երբ կենտրոնանում է կոնկրետ թվերի վրա:
Բյուջեի նախագիծն արժանացավ նաեւ «Ժառանգություն» խմբակցության քարտուղար Զարուհի Փոստանջյանի քննադատությանը:
Բյուջեի քննարկումները կշարունակվեն նաեւ վաղը: