Լրահոս
Օրվա լրահոսը

Կյանքի վերջին օր. Սեր, սեքս ու «քելեխ»

Նոյեմբեր 12,2012 18:25

Գիտակցելը, որ դու հասարակ մահկանացու  ես, իմաստության հզոր աղբյուր է: Գիտակցելը, որ մի օր ամեն ինչ վերջանալու է, հնարավորություն է այրել քո մեջ կիրքը, ռիսկի դիմելու պատրաստակամություն ձեռք բերել, գլխիվայր նետվել խաղի մեջ, որը մենք անվանում ենք կյանք: Իսկ ինչպես դու կվարվես, եթե լինի քո կյանքի վերջին օրը: Արդյոք պատրաստ կլինես անելու ամենը ու անհնարինը: Թերևս պատկերացնել չենք կարող, որ օրը կմթնի, ու նորը չի գա: Փոքրիկ հարցում, անհնար ու իրական պատասխաններ , մի փոքր զավեշտալի, բայց արդյունքում չենք հավատում, որ օրը դու ապրում ես վերջինն է լինելու:

            Աննայի թերևս միակ ցանկությունը սեքսով զբաղվելն է: Իր կյանքի վերջին օրը գողություն կանի, կգնա ծառայող ընկերոջ մոտ, կտրվի նրան մինչև վերջ, ու ինչպես ինքն է նշում. «Թքած, թե վաղը չի գալու»: Իսկ  20-ամյա Հարությունը  ոչ ավել ոչ պակաս «քելեխ» կպատրաստի, թե ինչպես գաղտնիք մնաց, վերջում էլ զայրացավ. «Տեսնես, դուք գո՞հ եք ձեր տված հարցից»:

Կան ցանկություններ, խոսքեր, արտահայություններ, որոնք երբևէ չես ասել, վերջին օրը կարտաբերեիր «Նրանց, ում սիրում եմ, կասեի՝ սիրում եմ, ումից զզվում եմ, մեծ հաճույքով կասեի: ՈՒ կանեի այն, ինչ ամաչում էի մինչև այսօր, կամ ինձ համար ամոթ էր»,-անկեղծանում է Մերին:

Աստվածավախ մարդիկ էլ շատ են իմ շրջապատում , վախեցած իմ հարցից, միանգամից հիշեցին Աստծուն, գործած մեղքերը, դաժան դատաստանը ու պատասխանեցին, որ կաղոթեինք մինչև մեռնելը, աղոթելու ընթացքում էլ աղիողորմ կարտասվեին:

Հարցվածների գրեթե 30 տոկոսը կհամբուրեր մայրիկին որքան հնարավոր է շատ ու կասեր՝ ես սիրում եմ քեզ: Մոտ 20 տոկոսը սիրած մարդու հետ կանցկացներ իր կյանքի վերջին օրը: Իսկ Արամը, ով համալսարանում ունի 2 լիկվիդ, միանգամից պայծառացավ հարցից. «Ո՞ւր է տենց բախտ: Լիկվիդներս չէի հանձնի»: Մյուսն էլ երկար մտածեց. «Հա, կգնայի խմելու ու պարելու, այնքան կխմեի, որ մահս խաղ ու պար լիներ»:

Մելանյա Հարությունյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930