Լատվիայի մայրաքաղաք Ռիգայում անցկացված մրցույթին, որտեղ պետք է որոշվեր ամենաերկար հեռախոսային զրույցի հաղթողը, մասնակցել են 5 զույգ, բայց հաղթող են ճանաչվել 2-ը: Նախկին հաղթող և ռեկորդակիր էր ճանաչվել ԱՄՆ-ի բնակիչ Թիմ Ռայթը, ով ինտերնետի միջոցով հեռախոսով խոսեց ավելի քան քառասուն ժամ: Ներկա մասնակիցներին հարկավոր էր 20 րոպե ավել խոսել, որպեսզի գրանցվեր նոր ռեկորդ, ինչը և նրանց հաջողվեց: Նոր ռեկորդը սահմանվեց 54 ժամ և 5 րոպե: Մրցույթի պայմանները խիստ կանոնակարգված էին. եթե արդեն խոսել էիր կրոնի կամ աշխարհագրության մասին, ապա արգելվում էր կրկին շոշափել նույն թեմաները: Արգելվում էր նաև խոսակցության ընթացքում որևէ հարցի պատասխանելիս, 10 վայրկյան լռելուց հետո ասել «այո» կամ ոչ «բառերը»: Ամեն ժամը մեկ տրամադրվում էր 5 րոպե:
Հայտնի է դարձել, որ Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդն ինքն է խաղացել իր իսկ դերը Ջեյմս Բոնդի դերակատարի հետ այն կարճ ֆիլմում, որը ցուցադրվել է Լոնդոնի Օլիմպիական խաղերի բացմանը:
Ըստ փորձագետների` նորմալ օրգազմի ժամանակ մարդը կորցնում է միջինը 112 կալորիա: Օրգազմի խթանման ընթացքում` 315 կալորիա:
Անդրանիկ Ջալալյան