Լրահոս
Օրվա լրահոսը

Թռչկանն աղբանոցի է վերածվել

Նոյեմբեր 12,2012 17:39

Մեկ տարի առաջ մի խումբ բնապահպաններ Թռչկանի ջրվեժի վրա կանխեցին ՀԷԿ-ի կառուցումը: Նրանց շնորհիվ այսօր Թռչկանն արդեն անձնագիր ունի:

«Անձնագիրը ֆիքսում է ջրվեժի տարածքը, ինչ կարելի է այդ տարածքում անել և ինչ չի կարելի»,-ասաց «Թռչկան» քաղաքացիական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը:

Անձնագարում ամրագրված է՝ Թռչկան ջրվեժի սեփականատերը և պահպանողը Լոռու մարզի Մեծ Պառնի գյուղական համայնքն է։ Փաստաթուղթը նաեւ արգելում է Ջրվեժի տարածքում հիդրոտեխնիկական, շինարարական աշխատանքները, չի թույլատրում խախտել բուսական և հողային ծածկույթը, աղտոտումը, ջրային ռեժիմը։ Անձնագիր ձեռք բերելուց հետո բնապահպաններն այցելել են Թռչկան, իրենց խոսքերով պատկերը հուսադրող չէ. «Մենակ մեր ուժերով մենք չենք ուզում շարունակել, անընդհատ աղբահանությամբ զբաղվել, մի քանի անգամ արդեն մաքրել ենք աղբից: Տեղական ինքնակառավարման մամինը, որի իրավասության տակ է Թռչկանի ջրվեժը, թող բարի լինի աղբահանությունը կազմակերպի, դրա համար մեծ գումար ու մեծ ջանք պետք չի»,-նշեց պարոն Գալստյանը:

Թռչկան նախաձեռնության անդամ Գոռ Հովհաննիսյանը աղբահանության գործում հայցում է նաև տեղի բնակիչների աջակցությունը` հիշեցնելով, որ տարածքն առաջին հերթին իրենց է պատկանում. «Այնտեղ խոզություն են անում մարդիկ, հիմա որ մտնում ես, ուղղակի չգիտես որ կողմ նայես, որ ուղղակի զզվանք չարտահայտես»:

Մանրամասն՝ կարդացեք այստեղ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930