![0](https://www.aravot.am/wp-content/uploads/2012/11/04-225x300.jpg)
Փարիզի ամենաշքեղ հյուրանոցներից մեկի` «Մորիսի», ճակատին կախվել էր Հայաստանի դրոշը: Այստեղ է իջեւանել Ֆրանսիայում պաշտոնական այցով գտնվող ՀՀ նախագահը:
![3](https://www.aravot.am/wp-content/uploads/2012/11/36-300x225.jpg)
Հագուստի աշխարհահռչակ «Ալեն Մանուկյան» բրենդի հիմնադիր Ալեն Մանուկյանը նույնպես հրավիրված էր Ֆրանսուա Օլանդի կողմից տրվող պաշտոնական ճաշին:
Այս պահին Ֆրանսիայի նախագահի նստավայրում՝
![2-2](https://www.aravot.am/wp-content/uploads/2012/11/2-2-300x225.jpg)
Ի տարբերություն «Մորիս» հյուրանոցի` Ելիսեյան պալատի վրա ՀՀ դրոշը չէին կախել: Ֆրանսիական «պրոտոկոլով» չի նախատեսվում:
Ելիսեյան պալատում, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը պաշտոնական ճաշ է մատուցում ի պատիվ Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի, որը եռօրյա պաշտոնական այցով՝ նոյեմբերի 11-13-ը գտնվում է Ֆրանսիայում։
Կարդացեք նաև
Նախագահների միջեւ ուղիղ մեկ ժամ տեւած հանդիպումից հետո նախագահները հանդես եկան համատեղ հայտարարությամբ, որի ժամանակ հայտնի դարձավ, որ Ֆրանսուա Օլանդը ընդունել է Սերժ Սարգսյանի հրավերը եւ 2013-ին պետական այցով կլինի Հայաստանում։ Պաշտոնական ճաշին մասնակցում են ոչ միայն Հայաստանի Հանրապետությունից ժամանած պատվիրակության անդամները, որոնց մեջ են ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ԱԺ Առողջապահության, մայրության եւ մանկության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արա Բաբլոյանը, այնպես էլ հայտնի ֆրանսահայեր՝ աշխահրահռչակ երգահան Շառլ Ազնավուրը, հայտնի ռեժիսոր Ալան Թերզյանը եւ «Ալեն Մանուկյան» հայտնի բրենդի հիմնադիր Ալեն Մանուկյանը։