Վրաստանի Ռուստավի քաղաքում բացվել է մանկապարտեզ, որը վեր է մեր պատկերացրած մանկապարտեզներից: Այս մեկը նախատեսված է երեխաների համար, ովքեր ցանկանում են օդաչու դառնալ: Այս դեպքում, քարե շենքին փոխարինել է Як-42 ինքնաթիռը: Վերջինս ձեռք է բերվել մանկապարտեզի տնօրենի` Գարի Չապիձեյի կողմից: Ինքնաթիռի Վրաստան տեղափոխումից հետո այն մի քանի ամսում վերանորոգվել է: Կրթական հատվածում պահպանված է Як-42-ի բոլոր հատկությունները: Մանկապարտեզի սենյակներում կա ինչպես ուսուցման համար հատկացված տեղեր, այնպես էլ խաղային հրապարակներ: Ինքնաթիռը նախատեսված է 20 երեխաների համար, սակայն ցանկացողներն ավելի շատ են: