Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Երբ հետաքրքիր բան ես մտածում, կանոններն ավելորդ են». Աստղիկ Ավետիսյանը` ֆլեշմոբերի մասին

Նոյեմբեր 12,2012 16:48

Ֆլեշմոբ անգլերենից թարգմանաբար նշանակում է flash` ակնթարթ, mob` հանրություն: Այն նախապես մտածված մասսայական միջոցառում է, որտեղ մարդկային խումբը` մոբերները, հայտնվում են հանրային վայրերում, իրականացնում մտածված գործողությունը եւ արագ հեռանում:

«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հ/կ նախագահ, ԵՊՀ դասախոս Աստղիկ Ավետիսյանի խոսքով, վերջին 5-6 տարիների ընթացքում են Հայաստանում սկսել կազմակերպել ֆլեշմոբեր: Ըստ նրա, վերջին մեկ տարվա ընթացքում բավականին մեծ թիվ են կազմում հետաքրքիր նախաձեռնությունները;
«Որպես PR տեխնոլոգիա, հիմնականում կիրառվում է այն կազմակերպված խմբերի կողմից, ովքեր լավատեղյակ են «ֆլեշմոբ» երևութի մասին»,- ասում է տիկին Ավետիսյանը։ Կարծում է, որ եթե լավ կազմակերպված չլինի ֆլեշմոբը, ապա որպես այդպիսին հասարակության ուշադրությունը չի գրավի, հետևաբար և անարդյունավետ կլինի։ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հ/կ-ի նախագահն ասում է, որ Հայաստանում կազմակերպվող ֆլեշմոբերը գաղափարական առումով բավարար կազմակերպված են, սակայն մարդկանց թիվն է քիչ լինում։ Այլ երկրներում մարդկային բազմությունն է առավել շատ ուշադրություն գրավում:
Ֆլեշմոբի տեւողությունը կախված է դրա բնույթից: Աստղիկ Ավետիսյանը օրինակ բերեց օրեր առաջ Երիտասարդական ակումբների դաշնության Բարեկամության անցումում իրականացրած ֆլեշմոբը, որտեղ 20 րոպեում 20-25 երիտասարդ 150 մարդու բաժանել է սմայլիկներով գեղեցիկ տեղեկատվական խորհրդանիշներ ու բացատրել տոնի իմաստը. «Մի քանի ամիս առաջ «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հ/կ-ն բնապահպանական ակցիա էր կազմակերպել: Պետք է ստանայինք կանաչ ծառ, դրա համար պահանջվեց 3 րոպե: Կարծում եմ` պարզապես պետք է նախապես մշակել ու կազմակերպել: Այս դեպքում կարևորվում է կազմակերպվածությունը, օպերատիվությունը: Երբ հետաքրքիր բան ես մտածում, կանոններն ավելորդ են»,- համոզված է տիկին Ավետիսյանը, քանի որ կարևորվում է գաղափարի առկայությունը, ստեղծագործական միտքը, թիմային աշխատանքը:
Ըստ նրա, լավ կազմակերպված ֆլեշմոբը միշտ էլ կարող է հետաքրքրություն առաջացնել, որովհետև այն անսպասելի հավաքը, գործողությունը, որն իրակնացվում է մի խումբ մարդկանց կողմից , անպայման ուշադրություն է գրավում:
Ֆլեշմոբերը լինում են երեք տեսակ` արտմոբ, ֆանմոբ, ֆլեշմոբ: Առաջինը նախապես փորձեր կատարած ֆլեշմոբն է: Ամեն մասնակից հստակ գիտի իր տեղը և դերը: Ցանկացած շեղում սցենարից կբերի ֆլեշմոբի տապալման: Արտմոբի արդյունքում մոբերները ստանում են պատկերներ, նկարներ, սլաքներ եւ այլն:
Երկրորդը կատարվում է «just for fan»: Ֆանմոբերը իրականացվում են պարզապես ուրախանալու, զվարճանալու համար:
«Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հ/կ-ի տնօրենը նշեց, որ Հայաստանում ամենազանգվածային ֆանմոբը կատարել է Flashmob Division-ը` Հյուսիսային պողոտայում 2010թ. «Գույների տոն» խորագրով: Դրան մասնակցել են 380-400 մասնակից: Նա կարծում է, որ Հայաստանում ավելի զարգացած է արտմոբը: Ասում է` դրա նախապատրաստական աշխատանքն է մեծ: Արտմոբի լավ օրինակ է` «Միասին» շարժման կողմից իրականացված միջոցառումը, որը եղել է ամենամազանգվածայինը. Հանրապետության հրապարակում՝ մարտի ութին ստացել են ծաղիկ:

Արամ Արարատյան

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930