Երևանում իր աշխատանքն ավարտեց Թարգմանիչների և հրատարակիչների 6-րդ միջազգային համաժողովը,որն այս տարի անցկացվում էր «Տեսություն և կիրառություն. անջրպետի հաղթահարում» խորագրի ներքո:Ամենամյա համաժողովն արդեն ավանդաբար աշնանը Հայաստանում է համախմբում տարբեր երկրների թարգմանական արվեստի ու հրատարակչական ոլորտի հայտնի ներկայացուցիչների,գրական գործակալների ու հեղինակային իրավունքի մասնագետների:Մասնագիտական քննարկումներով ,կլոր սեղաններով ու բանավեճերով հագեցած էր երևանյան ֆորումի աշխատանքային օրակարգը:Այս տարի համաժողովի թեմատիկ քննարկումներում կազմակերպիչներն առանձնահատւկ կարևորություն էին տվել հեղինակային իրավունքին առնչվող խնդիրներին:Եվ պատահական չէ ,որ համաժողովի շրջանակում Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի և »Նեքսթ փեյջ» հիմնադրամի համագործակցությամբ անցկացվեց »Հեղինակային իրավունքի ձեռքբերում ու պաշտպանություն» թեմայով միջազգային սեմինարը,որի ընթացքում քննարկվեցին հեղինակային իրավունքի պաշտպանությանը,խախտումներին,գրահենությանն ու գրագողությանն առնչվող խնդիրներ,որոնք այսօր լուրջ մարտահարվերներ են ինչպես հեղինակների,այնպես էլ աշխարհի տարբեր երկրների հրատարակիչների համար: Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի փորձագետ Ռիչարդ Բալկվիլը հանգամանորեն ներկայացրեց միջազգային պրակտիկայում հեղինակային իրավունքի կիրառման հետ կապված խնդիրնեըը,դժվարություններն ու մտահոգությունները,թե ինչն է այսօր որակվում որպես իրավունքի տարբեր խախտումներ կամ գրագողություն և ժամանակի ընթացում ինչպես են այդ երևույթները »հարմարեցվում» գործող օրենքներին ` անպատիժ մնալու նպատակով:Այս քննարկումների ընթացքում իրենց երկրների փորձն են ներկայացրել ինչպես Հայաստանի,այնպես էլ Ռուսաստանի,Լիտվայի,Բելառուսի և Թուրքիայի ներկայացուցիչները :Հեղինակային իրավունքի խախտումների ու գրագողության դեմ պայքարի նպատակով առաջարկվել է Հայաստանի հրատարակիչների ազգային ասոցիացիային կից ստեղծել մի խորհուրդ ,որը կքննարկի և հրատարակիչների,և հեղինակների ու թարգմանիչների առաջարկներն ու բողոքները` վիճահարույց խնդիրներին օրինական լուծում տալու նպատակով:
Համաժողովի թեմատիկ առաջնահերթություններից էին նաև թարգմանական արվեստի ուսուցման ժամանակակից մեթոդներին, ,,Անհայտ,, գրականությունների թարգմանական ու հրատարակչական փորձին,ինչպես նաև ,,փոքր լեզուների,, թարգմանության դժվարություններին նվիրված կլոր սեղանները,որոնց մասնակիցները շահագրգիռ մասնագիտական քննակումների ընթացքում հիմք ընդունելով անձնական փորձառությունն ու գործընկերների ներկայացրացած խնդիրները,խոսել են ոչ մեծ տարածում ունեցող լեզուների թարգմանության առանձնահատկությունների մասին :Մասնավորապես «,,Փոքր լեզուների,, թարգմանության դժվարությունները» խորագրի ներքո անցկացվող կլոր սեղանի մասնակիցները քննարկելով ,,փակ,, և ,,կիսափակ,, ,,ինքնամփոփ,, մշակույթներից, ,,փոքր,, ,,մոռացված,, ,,վերացող,, կամ այլ բնորոշումներով հատկանշվող լեզուների գրականություններից այլ լեզուների և մշակույթների թարգմանության, հրատարակման, գրականության տարածման խնդիրները,իրենց ամփոփոիչ եզրակացության մեջ ընդգծել են , որ ,,փոքր,, լեզուների գրականությունների,այդ թվում նաև հայերենից դասական և ժամանակակից գրականության թարգմանությունը և երկրի սահմաններից դուրս գրքերի հրատարակումն ու տարածումը և հակառակը ` այլ լեզուներից ,,փակ,, մշակույթներ ու,,փոքր,,, լեզուներ թարգմանությունը, հրատարակումն ու տարածումը,պետք է մշտապես գտնվեն պետական, միջպետական և միջազգային կառույցների,մասնագետների ու հանրության ուշադրության կենտրոնում:Եվ միայն պետական – մշակութային հետևողական քաղաքականությամբ է հնարավոր հաղթահարել այն անջրպետը, խզումը, որն առկա է գրականության և դրա թարգանության ու տարածման միջև: Այդ նպատակով կլոր սեղանի մասնակիցները քննարկել և մշակում են առաջարկների մի փաթեթ,որն առաջիկայում կներկայացվի համաժողովի կազմակերպիչներին և հանրությանը `հնարավոր լայն քննարկումներ ակնկալելով անհրաժեշտ օրենսդրական և գործնական փոփոխությունների շուրջ:
«Գիրք» հիմնադրամ