«Քննարկումները շարունակվում են, համենայդեպս, մենք դրանք շարունակելու հիմքեր տեսնում ենք: Ավելին ասել չենք կարող»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը՝ պատասխանելով ՀԱԿ-ԲՀԿ այսօր կայացած հանդիպման մասին հարցին: Այսօր ՀԺԿ գրասենյակում կայացել է ՀԱԿ- ԲՀԿ առաջին հանդիպումը: Այն փակ էր: Հանդիպմանը ԲՀԿ-ից մասնակցել են Վարդան Օսկանյանը եւ Նաիրա Զոհրաբյանը: Հանդիպումից հետո պատասխանելով «Ազատություն» ռադիոկայանի այն հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է, որ ՀԱԿ-ԲՀԿ համագործակցության արդյունքում ունենան նախագահի միասնական թեկնածու, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանն ասել է. «Ես կարծում եմ, որ դա չի կարելի բացառել»։
Վերջինս եւս այլ մանրամասներ չի հրապարակել՝ թե ո՞վ ո՞ւմ թեկնածուին կսատարի՝ ասելով, որ եթե ինքը այդ պարզաբանումը անի, դա միայն կվնասի բանակցությունների ընթացքին։