2007թ. հայազգի ֆոտոլրագրող Սքաութ Թուֆանքջյանը լուսանկարում է Բարաք Օբամայի քաղաքական գործունեությանը վերաբերող նկարներ: 2008թ. քարոզարշավի ժամանակ նա աշխատում էր տարբեր լրատվամիջոցների համար և «Այո մենք կարող ենք. Բարաք Օբամայի պատմություն կերտող քարոզարշավը» վերնագրով լուսանկարչական գիրք է հրատարակել: Այս ընտրություններին նա Բարաք Օբամայի քարոզարշավի խմբի երկու ֆոտոլրագրողներից մեկն էր: Նրա լուսանկարը, որտեղ Բարաք Օբաման գրկել է իր կնոջը, շատ արագ տարածվեց համացանցում «Եւս չորս տարի» գրությամբ, երբ պարզվեց, որ Օբաման հաղթել է ընտրություններում: Այդ նկարը Թվիթերի պատմության մեջ ամենաշատ կիսված նկարը դարձավ և Ֆեյսբուքի պատմության` ամենաշատ հավանվածը: Գրում է «Բիհոլդ» պարբերականը:
Պարբերականի հետ զրույցում Թուֆանքջյանը պատմել է, որ այդ նկարն արվել օգոստոս ամսին` Այովայի շրջագայության երրորդ օրը: Օբաման մի քանի օր չէր տեսել կնոջը: Այդ օրը առաջինն էր, որ Օբամայի կինը միացավ նրանց: Նրանք հանդիպեցին բեմի վրա և գրկախառնվեցին:
Պատրաստեց Հովհաննես ԻՇԽԱՆՅԱՆԸ