Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Եթե էներգիան խնայողաբար օգտագործեինք, «Հրազդան» մարզադաշտ տեղափոխված բեռնատարները գուցե քիչ լինեին» (Տեսանյութ)

Նոյեմբեր 12,2012 15:31

«Նոյեմբերի 11-ը SPARE-ԷՌՕԴԾ միջազգային կրթական նախագիծը հայտարարել է էներգախնայողության միջազգային օր. այդ առիթով «Տապան» էկո-ակումբն արդեն 2-րդ անգամ անցկացնում է էներգախնայողության միջազգային օրվան նվիրված փառատոն, որը մեկնարկել է Գավառի թիվ 5 դպրոցից»,-այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Տապան» էկո-ակումբ հ/կ-ի նախագահ Հրանտ Սարգսյանը:

Նա նշեց, որ SPARE նախագծի «Էներգիայի եւ ռեսուրսների օգտագործում» առարկան 2002-2010թթ. հանրապետության միջնակարգ դպրոցներում դասավանդվել է խմբակների կարգով, իսկ 2010թ.-ից ՀՀ կրթության եւ գիտության նախարարության որոշմամբ` մտել է առարկայացանկ եւ դասավանդվել որպես առարկա. «Նախագծի շնորհիվ երեխաները տեղեկացվում են էներգիայի աղբյուրների տեսակների եւ դրանց ռացիոնալ օգտագործման մեթոդների մասին, սովորում են, թե ինչպես պահպանել ջերմությունը բնակարանում եւ դպրոցում` լավագույնս ջերմամեկուսացնելով պատուհաններն եւ դռները: Բացի այդ, սովորեցնում ենք ինչպես պահպանել շրջակա միջավայրը»:

Սարգսյանի խոսքով. «Եթե անտառամերձ համայնքների գազիֆիկացման հարցը գերխնդիր լիներ, բնակիչներն անտառափայտի փոխարեն գազ կօգտագործեին: Ճիշտ է, բիզնեսի տեսանկյունից ձեռնտու չէ այդ համայնքներով զբաղվելը, բայց եթե գազ ես ներկրում Հայաստան, պետք է նաեւ անտառամերձ գյուղերի խնդրին ուշադրություն դարձնես: Առհասարակ, եթե այս տարիների ընթացքում քարոզվեր էներգետիկ ռեսուրսների խնայողաբար օգտագործում, «Հրազդան» մարզադաշտ տեղափոխված բեռնատարները գուցե քիչ լինեին»:

ԿԳ նախադպրոցական միջնակարգ կրթության բաժնի պետ Կարինե Ալեքսանյանն ասաց, որ Տապանի համագործակցության առաջարկը ստանալուց թերահավատորեն է մոտեցել գաղափարին. «Մտածեցի, որ միջազգային կառույցներից ֆինանսավորվող հերթական հ/կ-ն է, բայց հետագայում ակնհայտ դարձավ ծրագրի լրջությունն ու անհրաժեշտությունը: Էներգետիկ ռեսուրսների խնայողաբար օգտագործման մասին դպրոցական հասակից պետք է տեղեկացնել երեխաներին, որպեսզի վերջիններս իրազեկ լինեն շրջակա միջավայրի մասին: Դա կնպաստի միջավայրի պահպանության մշակույթի ձեւավորմանը»:

Տիկին Ալեքսանյանը հավելեց, որ նախարարությունը պատրաստ է օժանդակել ծրագրի նախաձեռնություններին:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930