Աֆղանստանում անվտանգության աջակցման ՆԱՏՕ-ի զորախմբի ներկայացուցիչ Հագեն Մեսերզը հայտարարել է, որ Աֆղանստանի բանակի համազգեստով մի տղամարդ կրակ է բացել՝ սպանելով ՆԱՏՕ-ի զինծառայողի։
Առայժմ պարզ չէ, թե արդյոք հարձակվողը, ով տեղում զինաթափվել եւ ձերբակալվել է, իսկապես Աֆղանստանի բանակի զինծառայող է, թե ոչ։
ՆԱՏՕ-ն առայժմ հրաժարվում է հրապարակել զոհված զինծառայողի ազգությունը։
«Ազատություն» ռադիոկայան