ՀՀ արդարադատության նախարարությունը տեղեկացնում է, որ «2008 թվականի հունվարի 1-ի դրությամբ հարկային հաշվետվություններ չներկայացրած կազմակերպությունները լուծարելու և անհատ ձեռնարկատերերին պետական հաշվառումից հանելու մասին» ՀՀ օրենքի հիման վրա ՀՀ ԱՆ աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության կողմից լուծարված կազմակերպությունները կամ պետական հաշվառումից հանված անհատ ձեռնարկատերերը լուծարման կամ հաշվառումից հանելու մասին գրանցումը կատարվելու պահից սկսած վեց ամսվա ընթացքում կարող են դիմել ՀՀ արդարադատության նախարարություն համապատասխան գրանցումը վերացնելու խնդրանքով:
Լուծարման կամ հաշվառումից հանելու մասին գրանցումը վերացնելու վերաբերյալ դիմումը պետք է պարունակի տեղեկատվություն՝ լուծարված կազմակերպության կամ հաշվառումից հանված անհատ ձեռնարկատիրոջ ֆիզիկական անձանց, կազմակերպությունների, հիմնարկների և պետական կառավարման մարմինների նկատմամբ ստանձնած պարտավորությունների և սեփականության իրավունքով իրենց պատկանող գույքի, և (կամ) մինչև կազմակերպության լուծարելը կամ անհատ ձեռնարկատիրոջ պետական հաշվառումից հանելը հարկային մարմին հաշվետվություն ներկայացնելու մասին՝ դիմումին կցելով համապատասխան հիմնավորող փաստաթղթերի պատճենները:
ՀՀ արդարադատության նախարարություն