Եմենի նավթի արտահանման հիմնական ուղի հանդիսացող «Մարիբ» խողովակաշարը այս գիշեր պայթեցվել է երկու տեղից։
«Ռոյթերզ» գործակալության փոխանցմամբ, 270 մղոն երկարություն ունեցող նավթամուղը օրական տեղափոխում է 110 հազար բարել նավթ։
Առայժմ հայտնի չէ, թե ո՞վ է իրականացրել պայթյունները, սակայն Եմենում գործող իսլամիստական զինված խմբավորումները, ինչպես նաեւ կառավարության քաղաքականությունից դժգոհ ցեղախմբերը նախկինում մի քանի անգամ սաբոտաժի են ենթարկել Եմենի նավթային եւ գազային խողովակաշարերը։
«Ազատություն» ռադիոկայան