Լրահոս
Օրվա լրահոսը

Թովմաս Պողոսյան. «Սայաթ-Նովայի ունկնդիրները քիչ են»

Նոյեմբեր 12,2012 13:53


 Դեռ անցյալ տարվանից «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը 2012 թվականը հայտարարել է Սայաթ-Նովայի տարի: Այն մեկնարկել է Արամ Խաչատրյանի անվան համերգասրահի համերգով: Անսամբլի գեղարվեստական ղեկավար Թովմաս Պողոսյանը ասաց, որ ծրագրի շրջանակներում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին համերգներ են ունեցել Ռուսաստանի հայաշատ վայրերում: Պողոսյանին զարմացրել է, որ ունկնդիրները ավելի շատ երիտասարդներ են եղել: Ասում է` ամեն ունկնդիր ունի որոշակի պահանջմունք: «Սայաթ-Նովայի ունկնդիրը պետք է լինի ժողովուրդը, սակայն, ցավոք սրտի, նրանք քիչ են:

Սայաթ-Նովայի տարվա հետ կապված դեռ ունենք բազում անելիքներ: Մշակույթի նախարարության հետ հրատարակում ենք «Խաղեր» ժողովածուն: Հրատարակելու ենք նաեւ «Սայաթ-Նովան աշուղների խաղերի մեջ» ժողովածուն»,- ասաց «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլի գեղարվեստական ղեկավարը: Ըստ նրա, մեծ աշուղի ստեղծագործությունները մեզ լրիվ չեն հասել, քանի որ աշուղագիտությունը շատ թույլ է զարգացված մեզ մոտ:

Նրա խոսքով, ասպարեզը կարիք ունի պետական աջակցության: Բոլոր մարզերում ամառվանից, «Սայաթ-Նովա» աշուղական երգի անսամբլը աշխատում է Սայաթ-Նովայի փառատոնի վրա, որը նվիրված է ինքնուս ստեղծագործողներին: Պողոսյանը նշեց, որ որոշ մարզերից արդեն պատասխաններ ունեն: Մարզ կա, որ ներկայացրել է մեկ-երկու մասնակից, սակայն անսամբլի գեղարվեստական ղեկավարը դրա հետ չի համաձայնվում, քանի որ նրանք ավելի շատ պետք է լինեին:

Առաջին փուլը կլինի մարզերում: Փառատոնի եզրափակիչը նախատեսված է նոյեմբերի 22-ին` Երեւանում: Նպատակը այս փառատոնի միջոցով նոր անունների ասպարեզ բերելն է:

Արամ ԱՐԱՐԱՏՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930