Լրահոս
Օրվա լրահոսը

Հարուստ էպոսագետը կվճարի Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրագրավը

Նոյեմբեր 12,2012 13:50

 

Էպոսագետ Վարդան Սեդրակյանը, որը նախագահական ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը, այսօր հայտարարեց, որ ինքը կվճարի «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանի ընտրագրավը եւս, քանի որ վերջինս ասել էր, որ այդ 8 մլն դրամը պետք է ժողովրդի հանգանակություններից ստացված գումարով վճարի:  Չնայած լրագրողների պնդմանը, թե որտեղից իրեն այդ գումարները, Սեդրակյանը գաղտնի պահեց իր հովանավորների անունները՝ նույնիսկ չասելով, վերջինները Հայաստանից են, թե արտասահմանից, փոխարենը նշեց. «Եթե ընտրությունների արդյունքում Րաֆֆի Հովհաննիսյանը  հաղթահարի 5%-ի շեմը, ինչը ենթադրում է, որ պետությունը հետ կվերադարձնի գրավը, ապա նա հետ կտա իմ փողը, չհաղթահարելու դեպքում՝ չեմ պահանջի գումարը», -նշեց Սեդրակյանը, հավելելով, որ մնում է սպասել Րաֆֆի Հովհաննիսյանի արձագանքին, քանի որ համապատասխան գումարն արդեն ծրարի մեջ է,- «Ես չգիտեմ կհամաձայնվի նա, թե ոչ, դա իր անձնական գործն է»: Իր շռայլությունը Սեդրակյանը մեկնաբանեց հետեւյալ կերպ. «Րաֆֆի Հովհաննիսյանը այն մարդն է, որը ոչ մի վատ քայլի չի գնա, ընտրակաշառքներ չի բաժանի»: Չհրապարակելով իր «փողի աղբյուրները», Սեդրակյանը միայն ասաց, որ հաղորդումներ է ունեցել էպոսի վերաբերյալ, սեմինարներ անցկացրել, հրապարակումներ ու վերլուծություններ տպագրել: Բացի այդ ինքը բավականին ապահովված է, քանի որ միայն վերջին 2 տարում 170 հազար ԱՄՆ  դոլար ծախսել է միայն  ավտոմեքենաներ գնելու վրա, 2 առանձնատուն է կառուցում, եւ այդ ամենն իր անձնական գումարներով:

Շարունակելով փողի թեման, հարուստ էպոսագետը նշեց. «փողը չունի ազգություն, գույն, մի՛ անհանգստացեք:  Թող ձեզ այդքան չմտահոգի իմ փողերի հետ կապված հարցը,  մեր երկրում կան համապատասխան կառույցներ, որոնք խնդիրների առաջացման դեպքում կարող են ստուգել ու ձեզ տեղեկացնել, այնպես ինչպես Օսկանյանի դեպքում էր: Ես ունեմ անուն, որը բավարար է»: Իսկ ինչպես է վարվելու էպոսագետը, նախկին նախագահների հետ, եթե ինքը  դառնա նախագահ` Սեդրակյանը ասաց,.«Եթե դառնամ նախագահ, նախորդ 3 նախագահներին կնշանակեմ ինձ խորհրդական»: Իսկ եթե չուզե՞ն. «Կարծում եմ, քանի որ իրենք նախագահ եղել են, լավ գիտեն, թե ինչ է նշանակում նախագահի հրամանագիրը, չեմ կարծում, թե նրանցից որեւէ մեկը չցանկանա կատարել հրամանագիրը»:

Եվա ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930