Նախագահ Սերժ Սարգսյանը երեկ երեկոյան պաշտոնական այցով ժամանել է Ֆրանսիայի Հանրապետություն:
Փարիզի «Օռլի» միջազգային օդանավակայանում տեղի է ունեցել Հանրապետության նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Եռօրյա այցի շրջանակներում Սերժ Սարգսյանն այսօր հանդիպումներ կունենա Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, վարչապետ Ժան-Մարկ Էրոյի, Ազգային ժողովի նախագահ Կլոդ Բարտոլոնի և Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբերի անդամների հետ:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ