Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գագիկ Ծառուկյանի լուսանկարը՝ կրիմինալի, սուպերօլիգարխիայի եւ խուլիգանության մեջ կասկածվողների ցանկում

Նոյեմբեր 12,2012 13:08

Այսօր առավոտյան ԱԺ-ի Դեմիրճյան մուտքի մոտ ՀԱԿ անդամ Վարդգես Գասպարին պատգամավորներին դիմավորում էր նոր ցուցապաստառով: Այնտեղ՝ ՀՀԿ պատգամավորներ Սամվել Ալեքսանյանի, Առաքել Մովսիսյանի, նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանի, Սերժ Սարգսյանի եւ Ռոբերտ Քոչարյանի լուսանկարների կողքին նաեւ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի լուսանկարն էր՝ վերեւում նշված, թե ով ինչ խուլիգանության եւ սպանության մեջ է կասկածվում: Aravot.am-ը Վարդգես Գասպարիից հետաքրքրվեց՝ Գագիկ Ծառուկյանն ինչի՞ մեջ է կասկածվում եւ ո՞րն է այս ակցիայի նպատակը: Նա պատասխանեց. «Չգիտե՞ք: Գագիկ Ծառուկյանը սուպեր օլիգարխիայի մեջ է կասկածվում: Այդպիսի հասարակական կարծիք գոյություն ունի նրա մասին, որ նա մինիմում օլիգարխ է: Ես չեմ խոսում իր անցյալի մասին, չեմ ուզում ասել, որ նա դատվել է, ես էլ եմ դատվել: Հիշատակեմ Մարիամ Սուխուդյանին, որն ասում է՝ ցանկացած մարդ, որը եթե նույնիսկ հանցագործություն է կատարել, բայց ազնվորեն զղջում է իր արածի համար, ոչ մի պրոբլեմ չկա: Ես գտնում եմ, որ այսօր քաղաքական դաշտում Գագիկ Ծառուկյանը ներկայացնում է օլիգարխիան: Նա նույնպես ԱԺ-ում տեղ չունի»: Նշենք, որ ԲՀԿ մի քանի պատգամավորների ցուցապաստառը դուր չի եկել, նրանք Գասպարիին ասել են, որ դա Գագիկ Ծառուկյանի տեղը չէ: Ցուցապաստառին հավանություն է տվել Զարուհի Փոստանջյանը:

Մեր դիտարկմանը, որ Դուք ՀԱԿ անդամ եք, իսկ ՀԱԿ-ի դիրքորոշումը ԲՀԿ-ի մասին վերջին շրջանում փոխվել է, Ձերը չի՞ փոխվել՝ նա պատասխանեց. «ՀԱԿ-ը այն բացառիկ կազմակերպությունն է, որտեղ կարող է լինել Վարդգես Գասպարին՝ իր կարծիքով: Ինչպես տեսնում եք, ես ունեմ իմ կարծիքը: Եթե որեւէ կուսակցության որեւէ ներկայացուցիչ այլ կարծիք հայտնի, քան իր կուսակցությունը, շատ ներողություն, կարծում եմ՝ իրեն կսատկացնեն»: Մեր հարցին՝ Ձեր այս ակցիան եւ Գագիկ Ծառուկյանի լուսանկարով ցուցապաստառը չի՞ կարող վնասել այն բանակցություններին, որոնք վարվում են ՀԱԿ-ԲՀԿ-ի միջեւ՝ նախագահական ընտրություններին ընդառաջ՝ Վարդգես Գասպարին պատասխանեց. «Ես քաղաքական գործիչ չեմ: Կոնգրեսում այդ մասին միանշանակ կարծիք չկա, եւ որոշում կոնսենսուսով ԲՀԿ-ի մասով գոյություն չունի, իմ կարծիքով, թե Գագիկ Ծառուկյանը դարձել է այլեւս ժողովրդական դեմք»: Մենք հետաքրքրվեցինք, թե ըստ Գասպարիի, այնուամենայնիվ, «Մարտի 1-ի» գործում ԲՀԿ-ի մասնակցությունը եղե՞լ է, թե՞ չի եղել: Նա նշեց, որ ինքը գիտի այն, ինչ մամուլում է հրապարակվել: Այն է՝ 300 կոստյում ստացել է Գագիկ Ծառուկյանը:

Վարդգես  Գասպարին որոշել է յուրաքանչյուր ամսվա առաջին քառօրյային նմանատիպ ակցիայով հանդես գալ, որի նպատակն է «ազգընտիրներին հիշեցնել, թե ինչ են իրենց մասին առհասարակ մտածում»: Անդրադառնալով Սամվել Ալեքսանյանին, նա նշեց. «Իհարկե, ես հարգում եմ բոլոր այն մարդկանց կարծիքը, ովքեր Քրիստոսից հետո իրենց երկրորդ դեմք են համարում: Թող Սամվել Ալեքսանյանն իմանա, որ Աստծուց հետո երկրորդ դեմք լինելուց բացի, մեկ քաղաքացի իր մասին մտածում է, որ նա ընդամենը օլիգարխ է, կրիմինալ եւ խուլիգանության մեջ կասկածվող»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930