Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ԱՊՀ գործընկերների հետ կքննարկեն դեմոկրատական գործընթացները

Նոյեմբեր 12,2012 13:04

«Բարգավաճ Հայաստան» եւ Հանրապետական կուսակցությունները այսօր Ռուսաստանի «Եդինայա Ռոսիա», Ուկրաինայի «Պարտիա ռեգիոնով» եւ Ղազախստանի «Նուռ Օտան» կուսակցությունների հետ Երեւանում եվրասիական միջկուսակցական խորհրդակցություններ էին հրավիրել:

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը, պատասխանելով հարցին, թե  ռուսական կողմը այս համաձայնությամբ չի՞ պատկերացնում եվրասիական միության ամրապնդում եւ Հայաստանի հետ միավորում, ասաց. «Վաղ է խոսել վերջնաարդյունքների մասին:  Հայաստանն ու ՀՀԿ-ն կարեւորում են ցանկացած ինտեգրացիոն  նախագիծ ԱՊՀ տարածքում:  Ցանկացած ինտեգրացիոն նոր նախագիծ հնարավորություն կարող է տալ մեր երկրին լավագույնս ամրապնդել սեփական տնտեսական, ռազմաքաղաքական եւ հանրային շահերը: Չենք կարծում, որ այս նախաձեռնությունը քաղաքական բեւեռացման առիթ պետք է տա մեր քաղաքական կյանքում: Հայաստանը պետք  է լինի այնտեղ, որտեղ  գիտենք՝  ինչ նպատակով ենք  եւ մեր հասարակությանը հավելյալ օգուտներ կբերենք՝  լինելով այս կամ այն քաղաքական ձեւաչափով: Կուսակցական ձեւաչափը չի նշանակում  ուղիղ  պրոյեկցում այսօրվա ձեւաչափի,  պետական կարծիքների կամ քաղաքական համակարգի վրա: Շատ ավելի լայն շրջանակ ենք դիտարկում: Եվրասիական միջկուսակցական ֆորմատը ՀՀԿ-ի համար  կարող է շատ կարեւոր ֆորմատ լինել»:

Թե ինչու էին խորհրդակցություններին մասնակցելու համար հրավիրված միայն ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն՝ ՀՀԿ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը բացատրեց.«Ոչ միայն ընդդիմադիր, այլեւ ՕԵԿ-ից  չկան: Այն կուսակցություններն են, որոնք ունեն  միջկուսակցական ստորագրված պայմանագրեր, միջազգային գործընկերության փորձ: Այստեղ նաեւ գաղափարական հարցը կա, ավելի շատ պահպանողական կուսակցություններն են»:

ԲՀԿ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն էլ հավելեց, որ միջկուսակցական հարթակը առավելություն է տալիս  ավելի անկաշկանդ առաջադրել այն հարցադրումներն ու խնդիրները, որոնք, միգուցե պաշտոնական Երեւանը արտաքին հարաբերությունների ձեւաչափի մեջ,  մեղմ ասած,  կաշկանդված է:

Աշխատանքային խորհրդակցությունները լրատվամիջոցների համար փակ էին: Խորհրդակցությունների ընթացքում քննարկվելու են ԱՊՀ երկրներում  դեմոկրատական գործընթացների հետ կապված հարցեր եւ կմշակվի  ԱՊՀ երկրների կուսակցությունների միջեւ կապերի ամրապնդմանն ուղղված նոր միջկուսակցական պլատֆորմ:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930