Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Հարսնաքարի» գործով հանձնաժողով ստեղծելու նախագիծը մերժեցին 75 պատգամավորներ

Նոյեմբեր 12,2012 12:46

Այսօր ԱԺ նիստում «Ժառանգության» պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հայտարարությամբ հանդես եկավ: Նա պնդեց, որ հայ-թուրքական արձանագրությունները, որը գտնվում է ԱԺ օրակարգում, հանեն. «Այդ արձանագրությունները օր առաջ պետք է դուրս գան ԱԺ օրակարգից: Դուք լինելով մեծամասնություն, ձեր նախագահին պետք է հորդորեք, որ դուրս բերի ԱԺ օրակարգից: Մեր հայրենակիցները ստիպված լքում են Սիրիան, գնում են տարբեր երկրներ՝ գաղթականի, փախստականի կարգավիճակում: Գիտեք, թե Թուրքիան ինչ գլխավոր դերակատարում է ստանձնել այդ պատերազմում, հետեւաբար հայ-թուրքական արձանագրությունը խայտառակությունն է բոլորիս»: Արտաշես Գեղամյանը չհամաձայնեց՝ հայտարարելով, որ «Դա մեր հաղթաքարտն է՝ դրսում, դրա համար այն օրակարգից չի հանվելու»: ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ դիտողություն արեց՝ ասելով, որ դա որեւէ պատգամավորի ֆունկցիան չէ, ՀՀ նախագահն է որոշում:

Քվեարկության դրվեց ընդդիմության ներկայացրած մի շարք օրինագծեր եւ բոլորն էլ մերժվեցին: Ուշագրավ է, որ «Ժառանգության» ներկայացրած՝ «Հարսնաքարի» գործով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու մասին օրինագիծը մերժվեց 75 դեմ եւ ընդամենը 35 կողմ քվեարկությամբ:

ՀԱԿ պատգամավոր Հրանտ Բագրատյանի ներկայացրած «Միջին կենսաթոշակի ներկայացման կարգի» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագծերի փաթեթը նույնպես մերժվեց: Քվեարկության արդյունքներն էին՝ 43 կողմ, դեմ՝ 45 , ձեռնպահ՝ 3:

Քվեարկության դրվեց նաեւ «Ժառանգության» ներկայացրած հակակոռուպցիոն ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու օրինագիծը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը մինչ քվեարկությունը հայտարարեց. «ԲՀԿ-ն իրապես կարեւորում է այդ հանձնաժողովի անհրաժեշտությունը: Բայց մեզ համար անընդունելի է, որ դրա աշխատանքներին կարող են մասնակցել միայն այն խմբակցությունները, որոնք իրենց հատարարել են ընդդիմություն: ԲՀԿ-ն կողմ կքվեարկի, եթե ընդգրկվի այդ աշխատանքներում»: Ռուբեն Հակոբյանն էլ ասաց, որ լրացվել է օրինագիծը եւ կարող են բոլոր խմբակցությունները ընդգրկվել, ինչպես նաեւ՝ անկախ պատգամավորները: Այդուհանդերձ, այն չընդունվեց օրակարգ՝ կողմ՝ 41, դեմ՝ 62 քվեարկությամբ: Ձեռնպահ չկար:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930