Նոյեմբերի 11-ին, ժամը 21.10-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի հարավ-արևմտյան Բ4 թաղամասի 3-րդ շենքի 46-րդ բնակարանի բնակիչ Ա. Վարդանյանը գտնվում է հոգեկան անհավասարակշիռ վիճակում, փակվել է տանը և սպառնում է ընտանիքի անդամներին
Դեպքի վայր են մեկնել ՃԿԿ արձագանքման և հատուկ փրկարարական ջոկատի հերթապահ խմբերը:
Մինչ փրկարարների ժամանումը՝ 1979 թ. ծնված Ա. Վարդանյանը, ոստիկանների ներկայությամբ, ինքնակամ բացել է բնակարանի դուռը: Պարզվել է, որ նա գտնվում է ալկոհոլի ազդեցության տակ:
ԱԻՆ