Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆրանսիայի և Հայաստանի նախագահները կքննարկեն Լեռնային Ղարաբաղի իրավիճակը

Նոյեմբեր 12,2012 12:38

Այսօր Ելիսեյան պալատում Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ հանդիպումով կմեկնարկի Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնական այցը Ֆրանսիա:

Ինչպես հաղորդում է ,Արմինֆոնե, հղում անելով ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ին, կողմերը կքննարկեն երկու երկրների միջև տնտեսական և քաղաքական կապերի ամրապնդման հեռանկարները: Ինչպես սպասվում է, պետությունների ղեկավարները նաև կանդրադառնան ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին:

Սարգսյանի հետ հանդիպումը, ով արդեն բազմիցս եղել է Ֆրանսիայում, Օլանդի համար կլինի առաջինը:

Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագող երկիր, որը զբաղվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացով, Ֆրանսիան իր առջև նպատակ է դնում նպաստել կողմերի դիրքորոշումների մերձեցմանը: Աշնան սկզբին խմբի ներկայացուցիչները հանդիպել են երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հետ, որպեսզի քննարկեն իրավիճակը` վերջին ամիսներին հաճախակի դարձած հրադադարի ռեժիմի խախտումների լույսի ներքո:

Այցի ընթացքում ՀՀ նախագահը կհանդիպի ֆրանսիացի պատգամավորների և սենատորների հետ, ովքեր մտնում են Հայաստանի հետ բարեկամության խորհրդարանական խմբի մեջ: Նախագահը նաև կշփվի տեղի գործարար շրջանակների ներկայացուցիչների հետ:

ԱՐՄԻՆՖՈ  ԼՐԱՏՎԱԿԱՆ  ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930