Նոյեմբրեի 11-ին, ժամը 17.00-ի սահմաններում Տավուշի մարզի Ակնաղբյուր գյուղի բնակչուհի` 1935 թ. ծնված Պայծառ Եգանյանը տանից դուրս է եկել, ուղևորվել գյուղից 400 մ հեռավորության վրա գտնվող հանդամաս և չի վերադարձել:
Դեպքի վայր է մեկնել մարզային օպերատիվ խումբը: Որոնողափրկարարական աշխատանքներին մասնակցել են 4 ոստիկան և 20 տեղի բնակիչ:
Ելնելով անբարենպաստ եղանակային պայմաններից, որոնողափրկարարական աշխատանքները դադարեցվել են և կշարունակվեն այսօր:
ԱԻՆ