Գաֆէսճեան արվեստի կենտրոնում շարունակվում է «Իմ երազած Երևանը» կրթական ծրագիրը` նախատեսված մինչև 15 տարեկան երեխաների համար: Ծրագիրն իրականացվում է «Երևան. հայացք ապագայից» ցուցահանդեսի շրջանակներում:
Ծրագիրը նախատեսված էր յուրաքանչյուր հինգշաբթի օրվա համար, սակայն հաշվի առնելով գրանցվողների մեծ հոսքն ու ոգևորվածությունը, այժմ այն անցկացվում է գրեթե ամեն օր: Տասնյակ դպրոցներ և հարյուրավոր աշակերտներ արդեն մասնակցել և իրենց հիացմունքն են հայտնել Գաֆէսճեան արվեստի կենտրոնի «Իմ երազած Երևանը» կրթական ծրագրի վերաբերյալ:
Նոյեմբերի 13-ին ժամը 16:00-ին Գաֆէսճեան արվեստի կենտրոնը կյուրընկալի «Այբ» դպրոցի սաներին, իսկ իր երևանյան հիշողություններով երեխաների հետ կկիսվի ՀՀ ժողովրդական նկարիչ Ռոբերտ Էլիբեկյանը:
Կարդացեք նաև
Գաֆէսճեան արվեստի կենտրոն