«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները ամերիկահայ բարերարների կողմից տրամադրած օգնությունները բաժանելու և տեսանյութեր պատրաստելու նպատակով շարունակում են այցելությունները Գյումրու տնակային ավաններ:
Այսօր մենք կրկին այցելեցինք ամենամեծ տնակային ավաններից մեկը, որը գտնվում է քաղաքի կենտրոնական մասում` ավտոկայանի հարակից տարածքում: Ամեն անձրևից հետո ցեխաջրերով ու անանցանելի փողոցներով ավանի տնակներում ներկայումս բնակվող հարյուրավոր ընտանիքների գերակշիռ մասը երբևէ բնակարան ստանալու հույս չունեն, քանի որ նրանք չեն համարվում երկրաշարժի հետևանքով անօթևաններ: Այդ ավանի բնակիչներից գրեթե յուրաքանչյուր ընտանիքի կյանքը մի դժբախտ պատմություն է, որոնցից շատերում բացակայում են տղամարդիկ, իսկ երեխաներից շատերը հաճախում են գիշերօթիկ հաստատություններ:
Մեր այցելության պահին միայնակ մայր Նելլի Ամիրյանը հացի փռում էր, ուր երկրորդ օրն է, ինչ աշխատում էր, իսկ նրա 11-ամյա տղան` Ալբերտը, ով ավելի քան մեկ ամիս է չի այցելում «Թռչունյան տուն» մանկատուն, նույն տնակային ավանում բնակվող տատ ու պապի տնակում էր
Առավել մանրամասն` «Շիրակ կենտրոնի» պատրաստած տեսանյութում:
Կարդացեք նաև