Տավուշի մարզի ոստիկանները, ովքեր ցանկացան անանուն մնալ, «Առավոտի» թղթակցին հայտնեցին, որ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից պաշտոնանկ արված Իջեւանի ոստիկանապետ Ստեփան Մելքոնյանը շուրջ մեկ ամիս առաջ ոստիկանապետի հրամանով գնդապետի կոչում է ստացել: Ստեփան Մելքոնյանը ոստիկանության երկարամյա աշխատող է, նախկինում ղեկավարել է Բագրատաշենի եւ Նոյեմբերյանի բաժինները: Նշենք,որ նոյեմբերի 6-ին եւ 7-ին ապօրինի անտառահատումների հետ կապված, ոստիկանության կատարած ստուգումների արդյունքներով Ստեփան Մելքոնյանից բացի աշխատանքից ազատվել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության պետի ծառայության գծով տեղակալ Ահարոն Փաշինյանը, ոստիկանության Դիլիջանի բաժնի մեկ եւ Նոյեմբերյանի բաժնի երկու աշխատող:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ