Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում ավարտվեց ԽՍՀՄ վաստակավոր մարզիչ Ռուդոլֆ Կարապետյանի եւ ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ Եղիշե Կարապետյանի անվան ազատ ըմբշամարտի միջազգային 4-րդ հուշամրցաշարը, որին մասնակցեցին Հայաստանի գրեթե բոլոր մարզերի, Վրաստանի, Ռուսաստանի շուրջ 300 պատանի ըմբիշներ: Երկու օր տեւած պայքարի արդյունքում տասը քաշային կարգերում հաղթող դարձան. 42 կգ՝ Սիմոն Օրդոյան, 46 կգ՝ Հայկ Բադալյան, 50 կգ՝ Վահե Մատինյան, 54 կգ՝ Հարություն Բարսեղյան, 58 կգ՝ Սիրեկան Ավդալյան, 63 կգ՝ Տիգրան Թեմրազյան, 69 կգ՝ Տարիել Գաբրինդաշվիլի (Վրաստան), 76 կգ՝ Գեորգի Կետիկաձե (Վրաստան), 85 կգ՝ Ալի-Մագոմեդ Մաչիեւ (Ռուսաստան), 100 կգ՝ Տոռնիկե Տուրիա (Վրաստան):
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ