Լրահոս
Օրվա լրահոսը

Արծվիկ Մինասյանը հայտարարագրել է 9 մլն դրամ, բայց պարտքերի տակ է

Նոյեմբեր 12,2012 10:39

ԱԺ պատգամավորների հայտարարագրած դրամական եկամուտների հայտարարագրման ցանկը ընդունված է համարել ավելի շատ «անկեղծության թեստ»: ՀՅԴ-ն ամենահարուստ ընդդիմությունն է՝ խորհրդարանում, իսկ ԲՀԿ-ն՝ ամենահարուստ խմբակցությունն առհասարակ:

Այս առնչությամբ Aravot.am-ը ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանին հարցրեց՝ դա ի՞նչ է նշանակում, որ մյուսները պակա՞ս անկեղծ են եղել: Նա պատասխանեց. «Չեմ կարող մյուսների համար ասել: Իմ մասով կարող եմ ասել, որ հայտարարագրել եմ այն, ինչ ունեցել եմ»:

Ավելին, պարզվում է՝ Արծվիկ Մինասյանը ճիշտ է, հայտարարագրել է 9 մլն դրամի եկամուտ, բայց պարտքերի տակ է. «Իմ տարեկան եկամուտները 9 մլն դրամի կարգի է ֆիքսված, բայց դրա շուրջ 4.5 մլն-ը իսկապես փոխառություններ են, որը պարտք եմ վերցրել, որպեսզի վճարեմ: Օրենքի համաձայն, դրանք համարվում են եկամուտներ»:

Մենք հետաքրքրքվեցինք, թե ինչի՞ համար է պարտք վերցրել պատգամավորը: Նա պատասխանեց, որ այդ գումարը պարտք է վերցրել՝ ավտոկայանատեղի ձեռք բերելու համար:

Այն, որ ՀՀԿ մի շարք պատգաավորներ 0-ական միջոցներ են հայտարարագրել՝ Արծվիկ Մինասյան ասաց, որ զուտ էթկայից ելնելով՝ չի ուզում անդրադառնալ իր գործընկերների պահվածքին: Բայց նա առաջարկեց, եթե կասկածողներ կան, կարող է ցակացած քաղաքացի գրել բողոք-դիմում ԱԺ էթիկայի հանձնաժողովին, իրենք այդ հարցը կուսումնասիրեն. «Միանշանակ, դա էթիկայի հանձնաժողովի ենթակա հարց է, բայց պետք է լինի համապատասխան դիմում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2012
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930